Basic information
Number
N 2970-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (17.10.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2018.01.08/1(604) Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
16.10.2017
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
16.10.2017
Effective date
17.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

16 հոկտեմբերի 2017 թ.

N 2970-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ԱՆ «ՍԵՎԱՆԻ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ-002074 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, ՀՀ ԱՆ «Սևանի Հոգեբուժական Հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 2017 թվականի հոկտեմբերի 9-ի դիմումը. 

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2015 թվականի սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱՆ «Սևանի Հոգեբուժական Հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությանը տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման Կ-ԲՕ-002074 լիցենզիան:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) ՀՀ ԱՆ «Սևանի Հոգեբուժական Հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին,

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Լ. Ալթունյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation