Գլխավոր տեղեկություն
Համար
N 1232-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.12.14/89(1269) Հոդ.1167
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 2016 թվականի N 1232-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 654-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի`

1) ընդերքի տրամադրման գործակալությունը, օգտակար հանածոների պաշարների գործակալությունը և ընդերքի բաժինը միաձուլման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության.

2) զարգացման և ներդրումային ծրագրերի վարչությունը վերանվանել վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչություն.

3) էներգետիկայի և էներգախնայողության վարչությունը վերանվանել էներգետիկայի վարչություն.

4) համակարգչային տեխնիկայի բաժինը վերանվանել տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ վերանվանելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 654-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) ուժը կորցրած ճանաչել N 1 հավելվածի 7-րդ կետի 6-րդ ենթակետը.

2) ուժը կորցրած ճանաչել N 1 հավելվածի 8-րդ կետի 15-րդ ենթակետը.

3) N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» և «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

Արտաքին կապերի վարչություն

Էներգետիկայի վարչություն

Իրավաբանական վարչություն

Վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչություն

Քարտուղարություն

Ֆինանսատնտեսագիտական վարչություն

Անձնակազմի կառավարման բաժին

Առաջին բաժին

Զորահավաքային բաժին

Հաշվապահական հաշվառման բաժին

Ներքին աուդիտի բաժին

Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

II. Առանձնացված ստորաբաժանումներ

Էներգետիկայի պետական տեսչություն

Ընդերքի պետական տեսչություն

Ընդերքի գործակալություն։»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 6

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան