Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 9
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.02.2016-08.01.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
26.01.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.01.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

26 հունվարի 2016 թվականի

թիվ 9

քաղ. Մոսկվա

 

ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ՆԵՐԱՌՈՒՄ ԵՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԱՅՆ ԿԱՆՈՆՆԵՐՆ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ «ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ( ՄՄ ՏԿ 035/2014) ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

 «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կարգավորման մասին» արձանագրության 4-րդ կետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել ստանդարտների ցանկը, որոնք ներառում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների այն կանոններն ու մեթոդները, այդ թվում՝ նմուշների ընտրության այն կանոնները, որոնք անհրաժեշտ են «Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ » Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 035/2014) պահանջները կիրառելու և կատարելու ևտեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար։

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2016 թվականի հունվարի 26-ի

թիվ 9 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

Այն ստանդարտների, որոնք ներառում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների այն կանոնները և մեթոդները, այդ թվում՝ նմուշների ընտրության այն կանոնները, որոնք անհրաժեշտ են «Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 035/2014) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար

 

Համարը՝ ը/կ

Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տարրերը

Ստանդարտի նշագիրը

Ստանդարտի անվանումը

Ծանոթա-գրություն

1

2

3

4

5

1

Բաժին II

ԳՕՍՏ ISO12863-2013

Սիգարետներ. Բոցավառվելու ունակությունը գնահատելու փորձարկման ստանդարտ մեթոդ

 

2

ՉԿՄ 01-2009

Ծխամորճի և մանր կտրատած ծխելու ծխախոտի մանրաթելերի լայնության չափումների կատարման մեթոդիկա

 

3

ՉԿՄ 02-2009

Սիգարների և սիգարիլլաների հաստության չափումների կատարման մեթոդիկա

 

4

Բաժին VIII

ԳՕՍՏ 31632-2012 (ISO 8243:2006)

Սիգարետներ. Փորձանմուշների ընտրությունը

 

5

ԳՕՍՏ ԻՍՕ 3402-2003

Ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ. Լավորակման և փորձարկումների անցկացման համար միջավայրներ

 

6

ԳՕՍՏ ԻՍՕ 3308-2003

Մեքենա՝ սովորական լաբորատոր՝ սիգարետ ծխելու համար (ծխելու մեքենա). Սահմանումներ և ստանդարտ պայմաններ

Կիրառվում է ՄԻՆՉԵՎ 2017 թվականի հունվարի 1-ը

7

ԳՕՍՏ ԻՍՕ 3308-2015

Մեքենա՝ սովորական լաբորատոր՝ սիգարետ ծխելու համար (ծխելու մեքենա). Սահմանումներ և ստանդարտ պայմաններ

կիրառվում է 2017 թվականի հունվարի 1-ից

8

 

ԳՕՍՏ 30571-2003 (ԻՍՕ 4387:2000)

Սիգարետներ. Սիգարետների ծխում խոնավ և նիկոտին չպարունակող չոր խտուցքի (խեժի) պարունակության որոշումը՝ լաբորատոր ծխելու մեքենայի օգնությամբ

 

9

ԳՕՍՏ 30622.1-2003 (ԻՍՕ 10362-1:1999)

Սիգարետներ. Ծխի խտուցքում ջրի պարունակության որոշումը. Գազային քրոմատագրման մեթոդ

 

10

ԳՕՍՏ 30570-2003 (ԻՍՕ 10315:2000)

Սիգարետներ. Ծխի խտուցքում նիկոտինի պարունակության որոշումը. Գազային քրոմատագրման մեթոդ

Կիրառվում է ՄԻՆՉԵՎ 2017 թվականի հունվարի 1-ը

11

ԳՕՍՏ 30570-2015 (ISO 10315:2013)

Սիգարետներ. Ծխի խտուցքում նիկոտինի պարունակության որոշումը. Գազային քրոմատագրման մեթոդ

կիրառվում է 2017 թվականի հունվարի 1-ից

12

ԳՕՍՏ 31630-2012 (ISO 8454:2007)

Սիգարետներ. Սիգարետի ծխի գազային ֆազում ածխածնի մոնոօքսիդի պարունակության որոշումը՝ ոչ դիսպերսային (NDIR) ինֆրակարմիր անալիզատորի օգնությամբ

 

13

ԳՕՍՏ 31629-2012 (ISO 16055:2003)

Ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ. Ստուգիչ նմուշ. Պահանջ և կիրառում

 
 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: