ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
23 դեկտեմբերի 2015 թ. |
N 435-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 71-րդ, 72-րդ, 73-րդ, 74-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել՝
1) Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեն՝
ա) եկամուտների գծով՝ 78,219,530.5 հազ. դրամ,
բ) ծախսերի գծով՝ 78,369,530.5 հազ. դրամ,
գ) դեֆիցիտը (պակասուրդը) 150,000.0 հազ. դրամ:
2) Երևանի 2016 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերի եկամուտները՝ ըստ ձևավորման աղբյուրների՝ համաձայն N 1 հավելվածի.
3) Երևանի 2016 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ համաձայն N 2 հավելվածի.
4) Երևանի 2016 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 3 հավելվածի.
5) Երևանի 2016 թվականի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն N 4 հավելվածի.
6) Երևանի 2016 թվականի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն N 5 հավելվածի.
7) Երևանի 2016 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 6 հավելվածի.
8) Սույն որոշման N 6 հավելվածով հաստատված հատկացումների վերծանումը՝ ըստ Երևանի վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների)՝ համաձայն N 7 հավելվածի:
2. Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից «Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային ծրագրի (պատվիրակված լիազորություններ)» և «Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման երկրորդ ծրագրի (պատվիրակված լիազորություններ)» իրականացման համար հատկացնել համապատասխանաբար 3,147,146.2 հազար դրամ և 3,628,936.8 հազար դրամ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով:
(2-րդ կետը փոփ. 13.09.16 N 585-Ն)
3. Թույլատրել Երևանի քաղաքապետին սահմանել սույն որոշմամբ հաստատված.
1) առողջության ապահովագրության ծրագրով նախատեսված ծառայությունների ցանկը, շահառուների որոշման չափորոշիչները և իրականացման կարգը,
2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման դրամաշնորհների, նվիրատվությունների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը՝ ըստ ստացող կազմակերպությունների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |
(հավելվածը փոփ. 09.02.16 N 462-Ն, 24.06.16 N 553-Ն, 13.09.16 N 585-Ն, 26.10.16 N 618-Ն)
|
(հավելվածը փոփ. 09.02.16 N 462-Ն, 24.06.16 N 553-Ն, 13.09.16 N 585-Ն, 26.10.16 N 618-Ն)
(հավելվածը փոփ. 09.02.16 N 462-Ն, 24.06.16 N 553-Ն, 13.09.16 N 585-Ն, 26.10.16 N 618-Ն)
(հավելվածը փոփ. 09.02.16 N 462-Ն, 24.06.16 N 553-Ն, 13.09.16 N 585-Ն)
(հավելվածը փոփ. 09.02.16 N 462-Ն, 24.06.16 N 553-Ն, 13.09.16 N 585-Ն)
(հավելվածը փոփ. 09.02.16 N 462-Ն, 24.06.16 N 553-Ն, 13.09.16 N 585-Ն, 26.10.16 N 618-Ն)
(հավելվածը փոփ. 09.02.16 N 462-Ն, 24.06.16 N 553-Ն, 13.09.16 N 585-Ն, 26.10.16 N 618-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.12.2016, N 656-Ն | 09.01.2017, N 435-Ն | |
21.12.2016, N 638-Ն | 09.01.2017, N 435-Ն | |
26.10.2016, N 618-Ն | 19.11.2016, N 435-Ն | |
13.09.2016, N 585-Ն | 02.10.2016, N 435-Ն | |
24.06.2016, N 553-Ն | 16.07.2016, N 435-Ն | |
09.02.2016, N 462-Ն | 29.02.2016, N 435-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|