Գլխավոր տեղեկություն
Համար
N 1120-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.11.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.11.09/81(1261) Հոդ.1081
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.11.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 նոյեմբերի 2016 թվականի N 1120-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1667-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 276-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 62-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1667-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 25-րդ կետի 2-րդ ենթակետի, 41-րդ, 42-րդ և 43-րդ կետերի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեության դադարեցման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ներկայացուցիչներին.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ավարտել «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեության դադարեցման աշխատանքները.

3) հիմնարկի գործունեության դադարեցման աշխատանքներն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեության դադարեցման արդյունքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում այն հաշվառումից հանելու գործընթացը:

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեության դադարեցման պահից դրա հաշվեկշռում մնացած շարժական գույքը (բացառությամբ Mitsubishi SRK 40 HD օդորակչի) ամրացնել, իսկ դեբիտորական և կրեդիտորական պարտքերը փոխանցել «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Mitsubishi SRK 40 HD 360.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով օդորակիչն ամրացնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

4. Հիմնարկի գործունեության դադարեցման պետական գրանցման պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1667-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կառուցվածքը հաստատելու մասին» N 276-Ն որոշումները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 
2016 թ. նոյեմբերի 4
Երևան