Գլխավոր տեղեկություն
Համար
N 823-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (05.11.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.09.22/19(562).1 Հոդ.795
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.08.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.08.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 օգոստոսի 2016 թվականի N 823-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արարատի և Գեղարքունիքի մարզերի` մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2016 թվականի ինն ամսում հատկացնել 316,211.4 հազ. դրամ, այդ թվում`

1) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին՝ 212,021.4 հազ. դրամ՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին՝ 104,190.0 հազ. դրամ՝ համաձայն N 2 հավելվածի։

(1-ին կետը փոփ. 27.10.16 N 1097-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ՝ համաձայն NN 3 և 4 հավելվածների:

3. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված աշխատանքները ձեռք են բերվելու բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. օգոստոսի 11

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
օգոստոսի 11-ի N 823-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

(հազ. դրամ)

 

NN
ը/կ

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման
հոդվածների և աշխատանքների անվանումները

Տարի

1

2

4

 

ԸՆԴԱՄԵՆԸ

212,021.4

 

 այդ թվում`

 

1.

Շենքերի և շինությունների շինարարություն

27,737.0

 

որից`

 

1.1.

Փոքր Վեդիի համայնքում ներքին գազատարերի կառուցում

9,614.6

1.2.

Լուսառատի համայնքում ներքին գազատարերի կառուցում

8,779.8

1.3.

Նոր կյանքի համայնքում ներքին գազատարերի կառուցում

3,908.2

1.4.

Մրգավետի համայնքում ներքին գազատարերի կառուցում

5,434.4

2.

Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

174,284.4

 

որից`

 

2.1.

Ջրահովտի համայնքի մանկապարտեզի վերանորոգում

12,427.5

2.2.

Նորաբացի համայնքի մանկապարտեզի խոհանոցի, սանհանգույցների և սպորտի դահլիճի վերանորոգում

6,049.5

2.3.

Ղուկասավանի համայնքի մանկապարտեզի վերանորոգում

6,936.7

2.4.

Դալարի համայնքի մանկապարտեզի վերանորոգում, բակի բարեկարգում

14,108.2

2.5.

Նոյակերտի համայնքի ճանապարհի վերանորոգում

9,400.0

2.6.

Բերդիկի համայնքի մշակույթի տան հիմնանորոգում

29,100.0

2.7.

Աբովյանի համայնքի մշակույթի տան բակի ասֆալտապատում

3,484.0

2.8.

Քաղցրաշենի համայնքի մանկապարտեզի հիմնանորոգում

21,623.5

2.9.

Այգեպատի համայնքի դպրոցի պատուհանների փոխարինում

8,717.8

2.10.

Բյուրավանի համայնքի մանկապարտեզի ջեռուցման համակարգի կառուցում, գազաֆիկացում, խաղահրապարակի բարեկարգում

9,468.9

2.11.

Բարձրաշենի համայնքի մանկապարտեզի խոհանոցի, լվացքատան, պահեստային մասի և պարիսպի վերանորոգում

3,583.8

2.12.

Արաքսավանի համայնքի 3 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների և մուտքերի վերանորոգում

19,014.3

2.13.

Շահումյանի համայնքի արվեստի դպրոցի ներքին հարդարման և տանիքի վերանորոգում

12,221.3

2.14.

Վեդի քաղաքի N 2 մանկապարտեզի տանիքի վերանորոգում

18,148.9

3.

Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին

10,000.0

 

որից`

 

3.1.

Սուրենավանի համայնքի մանկապարտեզի համար գույքի ձեռքբերում

3,000.0

3.2.

Աբովյանի համայնքի մշակույթի տան համար գույքի ձեռքբերում

4,000.0

3.3.

Բյուրավանի համայնքի մանկապարտեզի համար գույքի ձեռքբերում

3,000.0

(հավելվածը խմբ. 27.10.16 N 1097-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
օգոստոսի 11-ի N 823-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

(հազ. դրամ)

 

NN
ը/կ

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների և աշխատանքների անվանումները

Տարի

 

ԸՆԴԱՄԵՆԸ

104,190.0

 

 այդ թվում`

 

1.

Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

92,820.0

 

որից`

 

1.1.

«Մարտունու հիվանդանոց» ՊՓԲԸ-ի մասնաշենքի տանիքի կառուցում

13,100.0

1.2.

«Մարտունու ծննդատուն» ՓԲԸ-ի հատակի վերանորոգում

12,350.0

1.3.

Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի մանկապարտեզի շենքի տանիքի վերանորոգում

32,050.0

1.4.

Գավառ քաղաքի կետրոնական հրապարակի վերակառուցում

19,800.0

1.5.

Վահանի համայնքի հանդիսությունների սրահի վերանորոգում

5,820.0

1.6.

Մ4-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի Դարանակ-Ծափաթաղ շուրջ 9 կմ հատվածի բարեկարգում և անցանելիության ապահովում

9,700.0

2.

Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին

10,000.0

 

որից`

 

2.1.

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի իրականացման համար համաֆինանսավորման նպատակով Վահան համայնքին աջակցության տրամադրում

5,000.0

2.2.

 «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի իրականացման համար համաֆինանսավորման նպատակով Սեմյոնովկայի համայնքին աջակցության տրամադրում

5,000.0

3.

Նախագծահետազոտական ծախսեր

1,370.0

 

որից`

 

3.1.

«Մարտունու հիվանդանոց» ՊՓԲԸ-ի մասնաշենքի տանիքի կառուցում ծրագրի նախագծահետազոտական աշխատանքներ

300.0

3.2.

«Մարտունու ծննդատուն» ՓԲԸ-ի հատակի վերանորոգում ծրագրի նախագծահետազոտական աշխատանքներ

250.0

3.3.

Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի մանկապարտեզի շենքի տանիքի վերանորոգում ծրագրի նախագծահետազոտական աշխատանքներ

450.0

3.4.

Վահան համայնքի հանդիսությունների սրահի վերանորոգում ծրագրի նախագծահետազոտական աշխատանքներ

130.0

3.5.

Մ4-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի Դարանակ-Ծափաթաղ շուրջ 9 կմ հատվածի բարեկարգում և անցանելիության ապահովում ծրագրի նախագծահետազոտական աշխատանքներ

240.0

(հավելվածը խմբ. 27.10.16 N 1097-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2016 թվականի
օգոստոսի 11-ի N 823-Ն որոշման

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2016 թվականի
օգոստոսի 11-ի N 823-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.10.2016, N 1097-Ն 05.11.2016, N 823-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան