ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 2016 թվականի N 1086-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2010 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված N 817-AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման OՊԵԿ հիմնադրամի միջև 2011 թվականի հունիսի 8-ին ստորագրված N 1390P փոխառության համաձայնագրերով իրականացված «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում ձեռք բերված` պետական սեփականություն հանդիսացող գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` 1,961,947,980 դրամ արժողությամբ օբյեկտների գույքը նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի համայնքներին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել համապատասխան համայնքների հետ սույն որոշման հավելվածում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը` դրանցում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման և հանձնման-ընդունման գործընթացներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի համայնքների միջոցների հաշվին։
3. Առաջարկել սույն որոշման հավելվածում նշված համայնքների ղեկավարներին և «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը գույքի հանձնման-ընդունման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում կնքել գույքի շահագործման պայմանագրեր:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. հոկտեմբերի 27 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 20-ի N 1086-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ OԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ
ՀՀ Արագածոտնի մարզի օբյեկտի անվանումը |
Կառույցի երկարությունը (գծմ) |
Հաշվեկշռային արժեքը (դրամ) |
Պայմանագիր՝ RACP/CW/ICB-2013/057 |
||
ՀՀ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի գազաֆիկացում |
11,693 |
125,823,863 |
ՀՀ Արագածոտնի մարզի Աղձք գյուղի գազաֆիկացում |
8,340 |
98,929,919 |
ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի գազաֆիկացում |
18,088 |
181,055,554 |
ՀՀ Արագածոտնի մարզի Oհանավան գյուղի գազաֆիկացում |
9,566 |
97,816,932 |
ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի գազաֆիկացում |
41,567 |
779,175,677 |
ՀՀ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի գազաֆիկացում |
32,656 |
543,616,524 |
ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Փոշտեր, Լուսավորիչ, Ջալալյան թաղամասերի գազաֆիկացում |
3,404 |
48,940,822 |
Պայմանագիր՝ RACP/CW/ICB-2013/057 |
||
ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի գազաբաշխիչ ցանցի ընդլայնում |
4,207 |
51,071,526 |
ՀՀ Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքի գազաբաշխիչ ցանցի ընդլայնում |
2,952 |
35,517,163 |
Ընդամենը |
132,473 |
1,961,947,980 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |