«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 հոկտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60016335
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
5 հոկտեմբերի 2016 թ. ք. Երևան |
N 277-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 235-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը, 42-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի հուլիսի 2-ի «Համարի և կոդի զբաղեցման թույլտվության հատկացման և օգտագործման կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 235-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը` համարի և կոդի զբաղեցման թույլտվության հատկացման և օգտագործման կանոնները, լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 25.1 կետով.
«25.1 Օպերատորները և (կամ) Ծառայություններ մատուցողները դեպի «800» կոդով անվճար զանգահարվող ծառայությունների («ֆրի ֆոն») համարներին զանգահարող բաժանորդներից վճար չեն գանձում: «800» կոդով անվճար զանգահարվող ծառայությունների («ֆրի ֆոն») համարներին կատարված զանգերի դեպքում փոխկապակցման ծառայությունների վճար չի գանձվում: Օպերատորը և (կամ) Ծառայություններ մատուցողը իր հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցում գործարկված «800» կոդով անվճար զանգահարվող ծառայությունների («ֆրի ֆոն») համարին կատարված յուրաքանչյուր զանգի համար սկզբնավորում իրականացնող Օպերատորին և (կամ) Ծառայություններ մատուցողին վճարում է զանգը սկզբնավորած և վերջնավորած հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջև սահմանված փոխկապակցման վճարի չափով գումար:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|