Գլխավոր տեղեկություն
Համար
N 429-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (08.09.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.05.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մայիսի 2016 թվականի N 429-Ա

 

 ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՊԱՐԱՏԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով և համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝ պետական կառավարման ապարատի օպտիմալացման ուսումնասիրություն, իրավիճակի վերլուծություն իրականացնելու և առաջարկություն ներկայացնելու նպատակով՝

1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին՝

1) ապահովել պետական կառավարման ապարատի օպտիմալացման ուսումնասիրություն, իրավիճակի վերլուծություն իրականացնող և առաջարկություն ներկայացնող միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության հետ կապված կազմակերպչական աշխատանքների կատարումը.

2) մինչև 2016 թվականի սեպտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել պետական կառավարման ապարատի օպտիմալացման ուսումնասիրության, իրավիճակի վերլուծության արդյունքները և պետական կառավարման ապարատի օպտիմալացման վերաբերյալ հստակ առաջարկություն:

(2-րդ կետը փոփ. 07.09.16 N 824-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մայիսի 24

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

մայիսի 24-ի N 429-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Վ. Գաբրիելյան

- ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար (խմբի ղեկավար)

   

Դ. Տոնոյան

- ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ

   

Ա. Պետրոսյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ

   

Ս. Պապյան

- ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

   

Ա. Առաքելյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ

   

Գ. Միրիջանյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

   

Ս. Քրմոյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

   

Հ. Մխիթարյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

   

Շ. Քոչարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

   

Ա. Հարությունյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

   

Հ. Հովհաննիսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

   

Վ. Գևորգյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

   

Մ. Մկրտչյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

   

Ա. Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

   

Ա. Քարամյան

- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

Ս. Սրապիոնյան

- ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ

   

Կ. Իսախանյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ

   

Ա. Բադալյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

   

Տ. Բարսեղյան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան