ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2016 թվականի N 940-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 379-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 20-ի «Գ. Բադալյանին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ նշանակելու մասին» N 379-Ա որոշման մեջ «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. հոկտեմբերի 14 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|