Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-246-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.12.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.04.07/17.1 Հոդ.1254
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
27.11.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի ՆՀ-429 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինվորական մասի մարտական դրոշի մասին» ՆՀ-429 հրամանագրով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինվորական մասի մարտական դրոշի նկարագրության 5-րդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության մետաղաձույլ Զինանշանը՝ 150 մմ տրամագծով» բառերը փոխարինել «մետաղաձույլ քառանիստ բուրգ՝ 185±5 մմ բարձրությամբ և 48±2 մմ լայնությամբ, ներքևի հատվածը գլանաձև է և ունի 30 մմ տրամագծով անցք» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. նոյեմբերի 27
Երևան
ՆՀ-246-Ն