ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում գիտության բնագավառում ռազմավարական հիմնախնդիրների քննարկման և առաջարկությունների մշակման նպատակով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 6-րդ կետի համաձայն, որոշում եմ.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր գիտատեխնիկական քաղաքականության խորհուրդ հետևյալ կազմով`
Հայաստանի Հանրապետության վարչապետ (խորհրդի նախագահ)
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Երևանի պետական համալսարանի ռեկտոր
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրեզիդենտ
Գագիկ Սարգսյան | - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտ |
Ռուբեն Ջրբաշյան | - ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի տնօրեն |
Գևորգ Ջահուկյան | - ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի լեզվի ինստիտուտի տնօրեն |
Վիկտոր Ֆանարջյան | - ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն |
Անրի Ներսիսյան | - ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղարի տեղակալ |
Լևոն Թավադյան | - քիմիական գիտությունների դոկտոր, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի փոխտնօրեն |
Էմիլ Գևորգյան | - կենսաբանական գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարանի բիոֆիզիկայի ամբիոնի վարիչ |
Արա Սեդրակյան | - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, Երևանի ֆիզիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող |
Արտաշես Պետրոսյան | - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի տնօրեն |
Գևորգ Պողոսյան | - փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի տնօրեն |
(կազմը խմբ. 03.06.98 ՆՀ-56)
2. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր գիտատեխնիկական քաղաքականության խորհրդին` մինչև 1998 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր գիտատեխնիկական քաղաքականության խորհրդի կանոնադրությունը:
(2-րդ կետը փոփ. 03.06.98 ՆՀ-56)
3. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
|