Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-831
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.09.1999-15.12.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
24.10.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.10.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑՄԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

 

Եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման, եվրոպական ինտեգրացման և եվրոպական տարածաշրջանային կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների համագործակցության կանոնակարգման նպատակով որոշում եմ.

1. (1-ին կետն ուժը կորցրել է 14.09.99 ՆՀ-380)

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության եվրոպական ինտեգրացման և եվրոպական տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության հարցերի միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 14.09.99 ՆՀ-380)

4. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


24 հոկտեմբերի 1997 թ.
Երևան
ՆՀ-831


Հաստատված է
Հայաստանի Հանրապետության Նախագահի
1997 թվականի հոկտեմբերի -ի
ՆՀ- հրամանագրով


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑՄԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության եվրոպական ինտեգրացման և եվրոպական տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության հարցերի միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով)`

ա) քննության է առնում Հայաստանի Հանրապետության եվրոպական ինտեգրացման և եվրոպական տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության հարցերում Հայաստանի Հանրապետության քաղաքականության իրականացման արդյունաբերությունը և այդ հարաբերությունների զարգացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարություն.

բ) Հայաստանի հանրապետության օրենսդրությունը եվրոպական նորմերին համապատասխանեցնելու հարցերի վերաբերյալ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարություն.

գ) համակարգում է եվրոպական երկրների և եվրոպական ու տարածաշրջանային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը հատկացվող վարկերի, դրամաշնորհների (գրանտ) և մարդասիրական օգնության շուրջ վարվող բանակցությունների ու պայմանագրերի կնքման գործընթացը.

դ) մշակում է եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունների, եվրոպական և տարածաշրջանային կազմակերպությունների հետ գործունեության կոնկրետ հարցերի շուրջ վարվող բանակցություններում Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը.

ե) մշակում է եվրոպական երկրների հետ հարաբերությունների զարգացման և եվրոպական կառույցներում Հայաստանի Հանրապետության ինտեգրացման ռազմավարական ծրագրի վերաբերյալ առաջարկություններ և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին ու Հայաստանի Հանրապետության կառավարություն.

զ) յուրաքանչյուր կոնկրետ հարցի վերաբերյալ խորհրդակցություններ է անցկացնում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովների, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի և Հայաստանի Հանրապետության դատախազության հետ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` համագործակցում ոչ պետական մարմինների ու կազմակերպությունների հետ.

է) նպաստում է եվրոպական ինտեգրացման գործընթացների վերաբերյալ հանրությանն իրազեկ պահելուն:

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

1. Հանձնաժողովն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի ձևով, որոնք անցկացվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան երեք ամիսը մեկ անգամ:

Հանձնաժողովի նիստերը, որպես կանոն, գումարվում են հանձնաժողովի նախագահի կողմից:

2. Հանձնաժողովի նիստերը համարվում են իրավազոր, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին:

3. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ: Հանձնաժողովի որոշումները համարվում են ընդունված, եթե դրանց օգտին քվեարկել է հանձնաժողովի անդամների մեծամասնությունը:

4. Հանձնաժողովի գործունեության տեղեկատվական-վերլուծական և կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատը:

5. Հանձնաժողովը հաստատում է իր գործունեության աշխատանքային կանոնակարգը:

6. Հանձնաժողովը ըստ անհրաժեշտության, իր աշխատանքներին օժանդակելու նպատակով ստեղծում է փորձագիտական և աշխատանքային խմբեր:

7. Հանձնաժողովն իր աշխատանքներում կարող է ներգրավել հանձնաժողովի կազմում չընդգրկված` Հայաստանի Հանրապետության այլ նախարարությունների, գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև գիտնականների ու փորձագետների:

8. Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության նախարարություններից, գերատեսչություններից, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններից, գիտահետազոտական հիմնարկներից ու այլ կազմակերպություններից սահմանված կարգով ստանում է իր իրավասության հարցերին վերաբերող վերլուծական և տեղեկատվական նյութեր, վիճակագրական տվյալներ ու այլ փաստաթղթեր:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.11.2012, ՆՀ-293-Ն 15.12.2012, ՆՀ-831
14.09.1999, ՆՀ-380 30.09.1999, ՆՀ-831
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան