Գլխավոր տեղեկություն
Համար
N 817-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.09.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.09.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.09.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.09.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 սեպտեմբերի 2016 թվականի N 817-Ա

 

ԷՄԻԼ ԲԱԲԱՅԱՆԻ ԵՎ ԵՂԻԱԶԱՐ ԱՎԱԳՅԱՆԻ` Բելառուսի Հանրապետություն ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի 26-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային համագործակցության և իրավական ապահովման վարչության պետ Եղիազար Ավագյանի՝ 2016 թվականի սեպտեմբերի 6-8-ը Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Էմիլ Բաբայանի և Եղիազար Ավագյանի Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. սեպտեմբերի 6

Երևան