ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 սեպտեմբերի 2016 թվականի N 798-Ա
ԱՐԵԳ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ Վրաստան ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանին 2016 թվականի սեպտեմբերի 14-16-ը գործուղել Վրաստան (Բաթում)` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի էներգետիկայի նախարարությունների միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում կայանալիք Համակարգող խորհրդի նիստին մասնակցելու համար:
2. Արեգ Գալստյանի` Վրաստան (Բաթում) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արեգ Գալստյանի` Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|