ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 2008 թվականի N 1279-Ն
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2005 թվականի հուլիսի 20-ին կնքված «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիր» N 4095-AM, Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005 թվականի հունվարի 28-ին կնքված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր» N 653-AM ու Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2007 թվականի հունվարի 17-ին կնքված «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնման ծրագիր» N 1104P վարկային և փոխառության համաձայնագրերի շրջանակներում, ինչպես նաև տարբեր ծրագրերով Հայաստանի Հանրապետության մի շարք համայնքներում կառուցված (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեների, վարկային, դրամաշնորհային, համայնքային և այլ միջոցներով) գազատարների շահագործումն ապահովելու և այդ գազատարներով սպառողներին անխափան գազամատակարարում իրականացնելու, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության բաժնեմասն ավելացնելու նպատակով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ ու 605-րդ, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 36-րդ և 68-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակներում ձեռք բերված գույքի կազմից 419.022.789 դրամ արժողությամբ գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել համայնքներին` համաձայն N 1 հավելվածի:
2. Գյուղական տարածքների տնտեսական զարգացման և արտադրական ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերի շրջանակներում ձեռք բերված գույքի կազմից 1.810.041.447 դրամ արժողությամբ գույքը նվիրաբերել համայնքներին` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Տավուշի, Արարատի, Սյունիքի, Արագածոտնի ու Վայոց ձորի մարզպետներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը համապատասխան համայնքների հետ:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի ձևակերպումն ու հաշվառումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կանոնակարգի 18-րդ կետի դրույթներին համապատասխան:
6. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Տավուշի, Արարատի, Սյունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Կոտայքի, Արմավիրի ու Գեղարքունիքի մարզպետներին`
1) առաջարկել համայնքների ղեկավարներին սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում, ինչպես նաև N 3 հավելվածում (համայնքների սեփականությունը հանդիսացող գազաբաշխիչ գազատարներ, որոնք կառուցվել են համայնքների սեփական կամ ներգրավված միջոցներով) նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի.
2) ապահովել սույն կետի 1-ին ենթակետում նշված համայնքների կողմից գույքի նվիրատվության պայմանագրերի կնքումը «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հետ.
3) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ համատեղ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն կետի 1-ին ենթակետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը:
7. Թույլատրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` սույն որոշման N 4 հավելվածում նշված 104.651.724 դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեք ունեցող գույքով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
8. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
9. Սույն որոշման 7-րդ կետում նշված գույքի առանձնացման արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն:
10. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 7-րդ կետում նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
11. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 7-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը.
2) (ենթակետն ուժը կորցրել է 11.08.16 N 863-Ա)
(11-րդ կետը փոփ. 11.08.16 N 863-Ա)
12. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին, 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերում նշված գործարքներից բխող գույքային իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև 11-րդ կետում նշված գույքի գնահատման` շուկայական արժեքների որոշման հետ կապված ծախսերը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը կկատարի իր միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. նոյեմբերի 13 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2008 թվականինոյեմբերի 6-ի N 1279-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԳՅՈՒՂԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՔՐԱԾԱՎԱԼ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ (ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ)
NN ը/կ |
Համայնքի անվանումը |
Գույքի անվանումը |
Ձեռքբերման (կառուցման) տարեթիվը |
Արժեքը ընդամենը (դրամ) | |
գազատար (կմ) | սարքավորում (հատ) | ||||
1 |
2 |
3 | 4 | 5 | 6 |
Շիրակի մարզ | |||||
1. | Հայկասարի գյուղական համայնք | 0,99 | 1 | 2008 թ. | 8 963 410 |
2. | Գեղանիստի գյուղական համայնք | 3,22 | 3 | 2008 թ. | 37 964 032 |
Լոռու մարզ | |||||
3. | Քարինջի զյուղական համայնք | 1,29 | 2 | 2008 թ. | 24 813 695 |
4. | Արջուտի զյուղական համայնք | 4,03 | 2 | 2008 թ. | 37 211279 |
5. | Անտառամուտի գյուղական համայնք | 1,38 | 0 | 2008 թ. | 14 469 351 |
6. | Մարցի գյուղական համայնք | 2,48 | 2 | 2008 թ. | 20 195 735 |
7. | Ծաղկաբերի գյուղական համայնք | 2,01 | 0 | 2007 թ. | 16 370 723 |
Տավուշի մարզ | |||||
8. | Վազաշենի գյուղական համայնք | 4,10 | 1 | 2008 թ. | 27 977 224 |
9. | Այգեհովիտի գյուղական համայնք | 10,36 | 3 | 2008 թ. | 89 314 535 |
Սյունիքի մարզ | |||||
10. | Նորավանի գյուղական համայնք | 1,96 | 0 | 2007 թ. | 18 601 544 |
11. | Ույծի գյուղական համայնք | 1,86 | 0 | 2007 թ. | 12 673 355 |
Արագածոտնի մարզ | |||||
12. | Սուսերի գյուղական համայնք | 5,15 | շ | 2008 թ. | 56 191 872 |
13. | Ցամաքասարի գյուղական համայնք | 5,00 | 2 | 2008 թ. | 54 276 034 |
Ընդամենը | 43,84 | 18 | 419 022 789 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2008 թվականինոյեմբերի 6-ի N 1279-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ (ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ)
NN ը/կ |
Համայնքի անվանումը |
Գույքի անվանումը |
Ձեռքբերման (կառուցման) տարեթիվը |
Արժեքը ընդամենը (դրամ) | |
գազատար (կմ) |
սարքա- (հատ) | ||||
1 |
2 |
3 | 4 | 5 | 6 |
Արագածոտնի մարզ |
|||||
1. | Եղնիկի գյուղական համայնք | 6,29 | 2 | 2008 թ. | 28 397 950 |
2. | Շղարշիկի գյուղական համայնք | 5,89 | 2 | 2008 թ. | 27 573 750 |
3. | Իրինդի գյուղական համայնք | 2,14 | 0 | 2008 թ. | 10 936 550 |
4. | Դավթաշենի գյուղական համայնք | 8,97 | 3 | 2008 թ. | 42 746 400 |
5. | Կաթնաղբյուրի գյուղական համայնք | 6,09 | 4 | 2008 թ. | 29 611 800 |
6. | Երնջատափի գյուղական համայնք (Շենավան-Հարթավան-Երնջատափ-Նորաշեն՝ միջին ճնշման առբեռիչ գազատար) |
12,07 | 2 | 2008 թ. | 62 404 500 |
7. | Երնջատափի գյուղական համայնք | 0,73 | 2 | 2008 թ. | 5 631 500 |
8. | Շենավանի գյուղական համայնք | 0,21 | 2 | 2008 թ. | 2 212 000 |
9. | Արագածի գյուղական համայնք | 2,14 | 2 | 2008 թ. | 18 340 200 |
10. | Հարթավանի գյուղական համայնք | 0,66 | 2 | 2008 թ. | 4 817 500 |
11. | Ծաղկաշենի գյուղական համայնք | 1,06 | 2 | 2008 թ. | 7 442 950 |
12. | Քուչակի գյուղական համայնք | 1,22 | 2 | 2008 թ. | 9 257 380 |
13. | Արայի գյուղական համայնք | 1,34 | 2 | 2007 թ. | 13454 850 |
14. | Ափնայի գյուղական համայնք | 1,20 | 2 | 2007 թ. | 13 176 625 |
15. | Վարդենուտի գյուղական համայնք | 1,29 | 2 | 2007 թ. | 13 014 750 |
16. | Կանիաշիրի գյուղական համայնք | 1,35 | 0 | 2007 թ. | 11 686 000 |
17. | Ռյա թազայի գյուղական համայնք | 3,53 | 2 | 2007 թ. | 31 479 650 |
18. | Գեղարոտի գյուղական համայնք | 2,59 | 2 | 2008 թ. | 19 256 100 |
19. | Վարդենիսի գյուղական համայնք | 2,15 | 3 | 2007 թ. | 19 975 000 |
20. | Ղազարավանի գյուղական համայնք | 4,34 | 3 | 2008 թ. | 51 732 980 |
21. | Բազմաղբյուրի գյուղական համայնք | 6,40 | 3 | 2008 թ. | 14 313 300 |
Արարատի մարզ |
|||||
22. | Հովտաշենի գյուղական համայնք | 11,83 | 3 | 2007 թ. | 88 644 156 |
23. | Արաքսավանի գյուղական համայնք | 7,02 | 2 | 2007 թ. | 51 514 350 |
Շիրակի մարզ |
|||||
24. | Այգեբացի գյուղական համայնք | 11,95 | 2 | 2006 թ. | 61 248 100 |
Վայոց ձորի մարզ |
|||||
25. | Ագարակաձորի գյուղական համայնք | 1,88 | 0 | 2007 թ. | 19 609 430 |
26. | Հերհերի գյուղական համայնք | 3,79 | 3 | 2008 թ. | 35 260 900 |
27. | Հերհերի գյուղական համայնք՝ ԳԲԿ | 1,68 | 2 | 2008 թ. | 31 963 282 |
Սյունիքի մարզ |
|||||
28. | Կոռնիձորի գյուղական համայնք | 6,65 | 2 | 2007 թ. | 72 424 850 |
29. | Տեղի գյուղական համայնք | 7,28 | 1 | 2007 թ. | 55 545 425 |
30. | Շինուհայրի գյուղական համայնք | 0,71 | 0 | 2008 թ. | 6 234 048 |
31. | Իշխանասարի գյուղական համայնք | 7,71 | 2 | 2007 թ. | 52 795 700 |
32. | Մուցքի գյուղական համայնք | 6,06 | 2 | 2007 թ. | 58 923 726 |
33. | Շաքիի գյուղական համայնք | 6,76 | 2 | 2007 թ. | 51 907 700 |
Տավուշի մարզ |
|||||
34. | Աչաջուրի գյուղական համայնք | 3,12 | 0 | 2007 թ. | 23 683 875 |
35. | Արծվաբերդի գյուղական համայնք | 6,59 | 4 | 2008 թ. | 84 477 448 |
Լոռու մարզ |
|||||
36. | Լուսաղբյուրի գյուղական համայնք ԳԲԿ | 0,08 | 2 | 2008 թ. | 28 251 866 |
37. | Սարահարթի գյուղական համայնք ԳԲԿ | 0,10 | 2 | 2007 թ. | 32 514 224 |
38. | Կաթնաջուրի գյուղական համայնք | 3,61 | 0 | 2007 թ. | 27 865 200 |
39. | Խնկոյանի գյուղական համայնք | 4,55 | 2 | 2008 թ. | 36 194 616 |
40. | Հարթագյուղի գյուղական համայնք | 12,00 | 3 | 2008 թ. | 91 199 083 |
41. | Գեղասստի գյուղական համայնք | 4,31 | 2 | 2008 թ. | 33 643 884 |
42. | Սարալանջի գյուղական համայնք | 4,73 | 2 | 2008 թ. | 34 443 100 |
43. | Քարաձորի գյուղական համայնք | 3,33 | 2 | 2008 թ. | 32 138 690 |
44. | Շենավանի գյուղական համայնք | 5,87 | 2 | 2008 թ. | 53 492 275 |
45. | Գոգարանի գյուղական համայնք | 9,00 | 2 | 2008 թ. | 76 792 463 |
46. | Լուսաղբյուրի գյուղական համայնք (Ղալթախչի կալարան) | 7,88 | 4 | 2008 թ. | 67 484 128 |
47. | Սարահարթի գյուղական համայնք | 6,79 | 2 | 2007 թ. | 56 031 992 |
48. | Լեջանի գյուղական համայնք | 3,90 | 3 | 2007 թ. | 45 671 640 |
49. | Աքորիի գյուղական համայնք | 5,66 | 3 | 2008 թ. | 62 623 561 |
Ընդամենը | 1 810 041 447 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2008 թվականինոյեմբերի 6-ի N 1279-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ (ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ)
NN ը/կ |
Համայնքի անվանումը |
Գույքի անվանումը | Ձեռքբերման (կառուցման) տարեթիվը |
Արժեքը ընդամենը (դրամ) | |
գազատար |
սարքա- | ||||
1 |
2 |
3 | 4 | 5 | 6 |
Շիրակի մարզ |
|||||
1. | Ախուրյանի գյուղական համայնք | 1.8 | 1 | 2007 թ. | 10 237 979 |
Լոռու մարզ |
|||||
2. | Ջրաշենի գյուղական համայնք | 3,3 | 0 | 2005 թ. | 14 503 860 |
3. | Սարամեջի գյուղական համայնք | 13,8 | 2 | 2005 թ. | 69 994 622 |
4. | Մեծ Պառնիի գյուղական համայնք | 0,17 | 2 | 2003 թ. | 856 797 |
5. | Լեռնապատի գյուղական համայնք | 2,7 | 0 | 2004 թ. | 10 574 340 |
6. | Դարպասի զյուղական համայնք | 4,9 | 1 | 2004 թ. | 5 745 350 |
7. | Բազումի գյուղական համայնք | 2,9 | 0 | 1998 թ. | 8 569 505 |
8. | Ուռուտի գյուղական համայնք | 1,67 | 0 | 2007 թ. | 8 072 000 |
9. | Ծաղկաբերի գյուղական համայնք | 2,2 | 0 | 2005 թ. | 6 446 000 |
10. | Սվերդլովի գյուղական համայնք | 1,0 | 0 | 2008 թ. | 7 000 000 |
Կոտայքի մարզ |
|||||
11. | Արզականի գյուղական համայնք | 3,6 | 0 | 2006 թ. | 22 860 267 |
12. | Պտղնիի գյուղական համայնք | 1,0 | 0 | 1998 թ. | 1 328 000 |
Տավուշի մարզ |
|||||
13. | Ծաղկավանի գյուղական համայնք | 1,07 | 0 | 2008 թ. | 8 330 850 |
14. | Լուսաձորի գյուղական համայնք | 4,6 | 1 | 2007 թ. | 18 363 000 |
15. | Տավուշի գյուղական համայնք | 3,0 | 0 | 2008 թ. | 28 000 000 |
16. | Արճիսի գյուղական համայնք | 0,6 | 0 | 2007 թ. | 4 847 250 |
Արմավիրի մարզ |
|||||
17. | Քարակերտի գյուղական համայնք | 9,06 | 1 | 2002 թ. | 824 101 |
18. | Նորապատի գյուղական համայնք | 3,4 | 0 | 1997 թ. | 10 082 000 |
19. | Արևադաշտի գյուղական համայնք | 4,8 | 1 | 2005 թ. | 28 233 878 |
20. | Բաղրամյանի գյուղական համայնք | 4,2 | 2 | 2005 թ. | 31 500 000 |
21. | Ամասիայի գյուղական համայնք | 1,1 | 0 | 2000 թ. | 5 118 656 |
22. | Արևիկի գյուղական համայնք | 8,06 | 1 | 2007 թ. | 40 054 273 |
23. | Հացիկի գյուղական համայնք | 0,9 | 1 | 1998 թ. | 4 191 250 |
24. | Ջրառատի գյուղական համայնք | 9,0 | 0 | 2005 թ. | 23 000 000 |
25. | Ծաղկալանջի գյուղական համայնք | 4,5 | 0 | 2005 թ. | 4 889 000 |
26. | Ակնալիճի գյուղական համայնք | 1,8 | 1 | 2004 թ. | 3 475 600 |
27. | Մերձավանի գյուղական համայնք | 22,4 | 0 | 2003 թ. | 33 640 000 |
28. | Հայթաղի գյուղական համայնք | 6,6 | 1 | 2003 թ. | 17 556 700 |
Արարատի մարզ |
|||||
29. | Արալեզի գյուղական համայնք |
0,25 | 1 | 2006 թ. | 2 500 000 |
30. | Այգավանի գյուղական համայնք | 4,0 | 0 | 2005 թ. | 1 647 500 |
31. | Նորաբացի գյուղական համայնք | 2,4 | 2 | 2004 թ. | 17 898 800 |
32. | Մասիսի գյուղական համայնք | 3,3 | 0 | 2008 թ. | 14 510 800 |
33. | Նորաշենի գյուղական համայնք | 2,5 | 0 | 2005 թ. | 9 817 589 |
34. | Հայանիստի գյուղական համայնք | 12,4 | 0 | 2006 թ. | 46 204 500 |
35. | Այնթապի գյուղական համայնք | 1,7 | 1 | 2008 թ. | 9 100 026 |
36. | Դիմիտրովի գյուղական համայնք | 5,7 | 0 | 2007 թ. | 16 210 000 |
37. | Զորակի գյուղական համայնք | 5,5 | 0 | 2008 թ. | 27 131 700 |
38. | Նոր Կյուրինի գյուղական համայնք | 3,5 | 0 | 2004 թ. | 7 987 200 |
39. | Նշավանի գյուղական համայնք | 6,4 | 0 | 2007 թ. | 28 964 784 |
40. | Նոր Խարբերդի գյուղական համայնք | 1,7 | 0 | 2008 թ. | 4 081 926 |
41. | Դարակերտի գյուղական համայնք | 2,5 | 1 | 2008 թ. | 16 326 600 |
42. | Ղուկասավանի գյուղական համայնք | 1,5 | 0 | 2008 թ. | 11 232 300 |
43. | Սայաթ-Նովայի գյուղական համայնք | 4,9 | 0 | 2008 թ. | 34 267 000 |
44. | Ազատաշենի գյուղական համայնք | 5,0 | 1 | 2008 թ. | 15 600 000 |
Սյունիքի մարզ |
|||||
45. | Աճանանի գյուղական համայնք | 3,5 | 0 | 2007 թ. | 22 806 000 |
46. | Սիսիանի քաղաքային համայնք | 0,85 | 0 | 2007 թ. | 13 500 000 |
Գեղարքունիքի մարզ |
|||||
47. | Գավառի քաղաքային համայնք | 0,95 | 0 | 2007 թ. | 5 862 500 |
48. | Նորատուսի գյուղական համայնք | 0,63 | 0 | 2007 թ. | 3 932 132 |
49. | Սարուխանի գյուղական համայնք | 0,6 | 0 | 2007 թ. | 100 000 |
50. | Գեղհովիտի գյուղական համայնք | 1,96 | 1 | 2005 թ. | 7 416 989 |
51. | Լիճքի գյուղական համայնք | 0,65 | 0 | 2005 թ. | 4166 667 |
52. | Վաղաշենի գյուղական համայնք | 1,1 | 1 | 2006 թ. | 8 999 969 |
53. | Վերին Գետաշենի գյուղական համայնք | 0,43 | 0 | 2005 թ. | 2 499 989 |
54. | Աստղածորի գյուղական համայնք | 0,3 | 0 | 2005 թ. | 2 500 000 |
55. | Երանոսի գյուղական համայնք | 0,7 | 0 | 2005 թ. | 2 500 000 |
56. | Ձորագյուղի գյուղական համայնք | 0,48 | 0 | 2005 թ. | 4 357 675 |
57. | Ներքին Գետաշենի գյուղական համայնք | 0,44 | 0 | 2005 թ. | 3 750 076 |
58. | Շորժայի գյուղական համայնք | 2,45 | 1 | 2007 թ. | 19 271 541 |
Արագածոտնի մարզ |
|||||
59. | Թալինի քաղաքային համայնք | 1,8 | 1 | 2006 թ. | 10 016 725 |
60. | Չքնաղի գյուղական համայնք | 1,38 | 0 | 2005 թ. | 400 000 |
61. | Ծաղկահովիտի գյուղական համայնք | 0,51 | 0 | 2005 թ. | 2 414 387 |
62. | Կարբիի գյուղական համայնք | 10,01 | 2 | 2006 թ. | 93 820 013 |
63. | Բյուրականի գյուղական համայնք | 3,9 | 1 | 2007 թ. | 16 759 560 |
64. | Սաղմոսավանի գյուղական համայնք | 2,23 | I | 2006 թ. | 20 904 991 |
65. | Սասունիկի գյուղական համայնք | 0,88 | 0 | 2007 թ. | 5 922 104 |
66. | Արտաշավանի գյուղական համայնք | 4,96 | 1 | 2007 թ. | 33 152 585 |
67. | Վարդենիսի գյուղական համայնք | 3,98 | 0 | 2005 թ. | 1 000 000 |
68. | Մաստարայի գյուղական համայնք | 1,54 | 0 | 2007 թ. | 11 501 637 |
Վայոց Ձորի մարզ |
|||||
69. | Ջերմուկի քաղաքային համայնք (գ. Կեչուտ) | 2,6 | 1 | 2004 թ. | 13 110 330 |
70. | Վերնաշենի գյուղական համայնք | 4,6 | 2 | 2007 թ. | 45 500 000 |
71. | Գլաձորի գյուղական համայնք | 5,64 | 3 | 2007 թ. | 94 200 000 |
72. | Գետափի գյուղական համայնք | 1,1 | 0 | 2007 թ. | 10 200 000 |
73. | Ազատեկի գյուղական համայնք | 7,16 | 0 | 2007 թ. | 20 000 000 |
74. | Մալիշկայի գյուղական համայնք | 5,2 | 0 | 2007 թ. | 60 000 000 |
75. | Ագարակաձորի գյուղական համայնք | 1,6 | 0 | 2007 թ. | 10 775 000 |
76. | Եղեգնաձորի քաղաքային համայնք | 1,09 | 0 | 2004 թ. | 4 670 000 |
Ընդամենը | 1 247 786 873 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2008 թվականինոյեմբերի 6-ի N 1279-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՕՏԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ (ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ)
NN ը/կ |
Համայնքի անվանումը |
Գույքի անվանումը | Ձեռքբերման (կառուցման) տարեթիվը |
Արժեքը ընդամենը (դրամ) | |
գազատար |
սարքավորում | ||||
1 |
2 | 3 | 4 | 5 |
6 |
Արագածոտնի մարզ |
|||||
1. | Օշականի գյուղական համայնք | 8,0 | 1 | 2008 թ. | 54 435 699 |
Արարատի մարզ |
|||||
2. | Վեդի քաղաքային համայնք (Անդրանիկավան թաղամաս) | 5,71 | 4 | 2008 թ. | 50 216 025 |
Ընդամենը | 104 651 724 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.08.2016, N 863-Ա | 27.08.2016, N 1279-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|