«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 հոկտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 05016329
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
20 սեպտեմբերի 2016 թ.
թիվ 147-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի ԹԻՎ 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով հստակեցնել փոխանակման կետի գործունեության իրականացման նկատմամբ սահմանված պահանջները,
հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, 49-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ում (այսուհետ` Կանոնակարգ 10) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Կանոնակարգ 10-ի 56-րդ կետի 1-ին ենթակետում.
ա. «հինգ հարյուր քառակուսի մետր» բառերը փոխարինել «վեց հարյուր քառակուսի մետր» բառերով,
բ. առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն` հետևյալ բովանդակությամբ.
«Խանութի առևտրի (սպասարկման) սրահ է համարվում խանութի այն տարածքը, որտեղ ցուցադրված են ապրանքները և ծառայությունները, և հաճախորդը հնարավորություն ունի ընտրություն կատարել և վճարել ձեռք բերված ապրանքների և ծառայությունների համար:»,
գ. «երկու հարյուր քառակուսի մետր» բառերը փոխարինել «չորս հարյուր քառակուսի մետր» բառերով:
2) Կանոնակարգ 10-ի 60-րդ կետում.
ա. «հինգ հարյուր քառակուսի մետր» բառերը փոխարինել «վեց հարյուր քառակուսի մետր» բառերով,
բ. «երկու հարյուր քառակուսի մետր» բառերը փոխարինել «չորս հարյուր քառակուսի մետր» բառերով:
3) Կանոնակարգ 10-ի 58-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի |
Ա. Ջավադյան |
2016 թ. սեպտեմբերի 27 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|