«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 հոկտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 05016330
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
20 սեպտեմբերի 2016 թ.
թիվ 146-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով մեղմացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման ընթացակարգը,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «ժթ» կետերով և 36-րդ հոդվածի 1-ին մասով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Կանոնակարգ 2-ի 24.1-ին կետում «20» թիվը փոխարինել «18» թվով:
2) Կանոնակարգ 2-ի 24.1.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն կանոնակարգի Հավելված 11-ի 1.1 և 1.2 կամ 1.1. և 1.5. կետերի պահանջներին միաժամանակ բավարարող պարտատոմսերով արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է 0 տոկոսի չափով:»:
3) Կանոնակարգ 2-ի 24.1.3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն կանոնակարգի Հավելված 11-ի 1.1 և 1.4 կամ 1.3 կամ 1.5 կետերի պահանջներին բավարարող պարտատոմսերով և Հավելված 11-ի 3-րդ կետով սահմանված արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է սույն կանոնակարգի 24.1 կետով սահմանված դրույքաչափի մեկ ութերորդի չափով:»:
4) Կանոնակարգ 2-ի 24.1.4 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն կանոնակարգի Հավելված 11-ի 1.2 կամ 1.4 կետերի պահանջներին բավարարող պարտատոմսերով և Հավելված 11-ի 2-րդ կետով սահմանված արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է սույն կանոնակարգի 24.1 կետով սահմանված դրույքաչափի մեկ չորրորդի չափով:»:
5) Կանոնակարգ 2-ի 24.1.5 կետը ուժը կորցրած ճանաչել:
6) Կանոնակարգ 2-ի 46-րդ կետի ««դ»» բառը փոխարինել ««թ»» բառով:
7) Կանոնակարգ 2-ի 51-րդ կետում «դրամով» բառից հետո լրացնել «և արտարժույթով» բառերը և հանել երկրորդ և երրորդ նախադասությունները:
8) Կանոնակարգ 2-ի Հավելված 3-ի 6.31 կետի ««ը»» բառը փոխարինել ««ժա»» բառով:
9) Կանոնակարգ 2-ի Հավելված 11-ի 2-րդ և 3-րդ կետերը ««Միկրո-, Սմոլ Էնդ Մեդիում Էնթեռփռայզիս Բոնդս ԷսԷյ»-ից (Micro-, Small & Medium Enterprises Bonds SA)» բառերից հետո լրացնել «, «Միգրացիայի միջազգային կազմակերպություն» (International Organization For Migration), «Կառգիլ Ֆայնանշլ Սերվիսիս Ինթերնեյշնլ Ինկ»-ից (Cargill Financial Services International Inc), «Ֆրանկֆուրտ Սքուլ Ֆայնանշլ Սերվիսիս ՋիԷմԲիԷյջ» (Frankfurt School Financial Services GmbH)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, բացառությամբ 6-րդ և 8-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
3. Սույն որոշման 1-ին կետի 1)-ին, 2)-րդ, 3)-րդ, 4)-րդ և 5)-րդ ենթակետերով խմբագրված 24.1, 24.1.2, 24.1.3, 24.1.4, 24.1.5 կետերի պահանջները կիրառվում են 2016 թվականի հոկտեմբերի 5-ն ընդգրկող և դրան հաջորդող պարտադիր պահուստավորման փաստացի ժամանակահատվածների նկատմամբ:
ՀՀ կենտրոնական բանկի |
Ա. Ջավադյան |
2016 թ. սեպտեմբերի 22 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|