Գլխավոր տեղեկություն
Համար
N 910-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.09.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.08.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 օգոստոսի 2016 թվականի N 910-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1394-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի «Անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին» N 1394-Ա որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 2 տարվա ընթացքում» բառերը փոխարինել «պայմանագիրն ուժի մեջ մտնելուց 1 տարի հետո, 2 տարվա ընթացքում» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Սյունիքի մարզի հաշմանդամների «Խարիսխ» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) հետ կնքել համաձայնագիր 2016 թվականի հունվարի 21-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 10/0016 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին՝ սահմանելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. սեպտեմբերի 8

Երևան