Գլխավոր տեղեկություն
Համար
N 1018-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.10.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.11.04/79(1259) Հոդ.963
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.10.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 2016 թվականի N 1018-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1454-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ճոճկանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 1454-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերով.

2) 1-ին կետում «0,22334» թիվը փոխարինել «0,21055» թվով, իսկ «0.0798» թիվը՝ «0,067» թվով.

3) որոշման NN 1 և 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 4 և 5 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. հոկտեմբերի 10

Երևան

 

Հավելված N 1 

ՀՀ կառավարության 2016 թվականի

հոկտեմբերի 6-ի N 1018-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2016 թվականի

հոկտեմբերի 6-ի N 1018-Ն որոշման

 

Հավելված N 3 

ՀՀ կառավարության 2016 թվականի

հոկտեմբերի 6-ի N 1018-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2016 թվականի

հոկտեմբերի 6-ի N 1018-Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2015 թվականի

դեկտեմբերի 10-ի N 1454-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՃՈՃԿԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

 

NN
ը/կ

Հողամասի ծածկագիրը

Հողատեսքը

Մակերեսը (հեկտար)

Սեփականատիրոջ անունը, ազգանունը

1.

06-069-0216-0001

գյուղատնտեսական
արոտ

0.03164

Ճոճկանի համայնք

2.

06-069-0216-0007

գյուղատնտեսական
վարելահող

0.1119

Բաղրամյան Գեղամ

3.

06-069-0216-0008

գյուղատնտեսական
վարելահող

0.067

Խաչիկյան Տիգրան

 »:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2016 թվականի

հոկտեմբերի 6-ի N 1018-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

դեկտեմբերի 10-ի N 1454-Ն որոշման

 

 

ՃՈՃԿԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ NUCTECH RF6010 ՄԱԿՆԻՇԻ ՌԵՆՏԳԵՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐԱՅԻՆ

 

ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ

 

Հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ, գ. Ճոճկան

 

Մակերեսը` 0,21055 հա

 

 

Ներմուծեք նկարագրությունը_10055

 »:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան