Գլխավոր տեղեկություն
Համար
N 1782-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (29.09.2016-03.02.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.02.12/9(244) Հոդ.40
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.09.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 23 դեկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 սեպտեմբերի 2004 թվականի N 1782-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան, Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտում արդյունավետության բարձրացման, թերությունների վերացման, օրինախախտումների կանխարգելման, ինչպես նաև իրավական դաշտի կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց. 28.10.10 N 1381-Ն)

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի բարելավման առաջնահերթ միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ներկայացնել օգտակար հանածոների երևակումների ուսումնասիրության և հանքավայրերի շահագործման նպատակով հողահատկացման փաստաթղթերի ձևակերպման մասին ամփոփ տեղեկատվություն:

(2-րդ կետը փոփ. 06.11.09 N 1266-Ն)

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ`

ա) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ներկայացնել օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման նպատակով գույքային իրավունքի պետական գրանցման մասին ամփոփ տեղեկատվություն.

բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ներկայացնել օգտակար հանածոների երևակումների ուսումնասիրման նպատակով գույքային իրավունքի պետական գրանցման մասին ամփոփ տեղեկատվություն։

(3-րդ կետը փոփ., լրաց. 06.11.09 N 1266-Ն)

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին`

ա) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին տրամադրել ամփոփ տեղեկատվություն տրված և դադարեցված ընդերքօգտագործման իրավունքների մասին (կազմակերպության անվանումը, ընդերքի տեղամասի անվանումը, թույլտվության և ընդերքօգտագործման մասին պայմանագրերի համարները և գործողության ժամկետները, դրանք տալու և դադարեցնելու ամսաթվերը).

բ) ամփոփել ընդերքօգտագործողների կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ներկայացված օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունները (ՕՀՊՀ) և մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնել տեղեկատվություն յուրաքանչյուր ընդերքօգտագործողի և օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման արդյունքում մարված տարեկան պաշարների վերաբերյալ:

(4-րդ կետը խմբ. 06.11.09 N 1266-Ն, 08.05.13 N 482-Ն, 15.10.15 N 1187-Ն, փոփ. 15.09.16 N 953-Ն)

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ ամփոփել ընդերքօգտագործող կազմակերպությունների կողմից բնօգտագործման վճարների, օրենքով սահմանված դեպքերում` ռոյալթիների վճարումների մասին տեղեկատվությունը և 10 օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ներկայացնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն:

(5-րդ կետը փոփ. 06.11.09 N 1266-Ն, լրաց. 28.10.10 N 1381-Ն, փոփ. 08.05.13 N 482-Ն, 15.10.15 N 1187-Ն, 15.09.16 N 953-Ն)

6. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ իր իրավասությունների սահմաններում վերլուծել սույն որոշման 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերում նշված եռամսյակային տեղեկատվությունները և մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ամփոփ տեղեկանք:

(6-րդ կետը փոփ. 06.11.09 N 1266-Ն, լրաց. 28.10.10 N 1381-Ն, խմբ. 08.05.13 N 482-Ն)

6.1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ սույն որոշման 4-րդ կետով սահմանված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնել էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի համատեղ հրամանով հաստատված կարգով:

(6.1-ին կետը լրաց. 08.05.13 N 482-Ն, փոփ. 15.10.15 N 1187-Ն, 15.09.16 N 953-Ն)

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի բարելավման առաջնահերթ միջոցառումների մասին» N 657 որոշումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. դեկտեմբերի 18
Երևան


 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
սեպտեմբերի 30-ի N 1782-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

I. Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտում առկա վիճակի ուսումնասիրության և վերլուծության առաջնահերթ միջոցառումները

NN ը/կ

Միջոցառման  անվանումը

Կատարման պատասխանատուն

Կատարման ժամկետը

1

2

3

4

1.

Ընդերքօգտագործող կազմակերպությունների կողմից 2004 թ. բնօգտագործման վճարների վճարումների մասին տվյալների ամփոփում և տրամադրում

ՀՀ կառավարությանն առընթեր  հարկային պետական ծառայություն

2005 թ. 2-րդ եռամսյակ

2.

ՀՀ Կոտայքի մարզի լքված հանքավայրերի  գույքագրման աշխատանքների կատարում

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն ՀՀ Կոտայքի մարզպետարան

2004 թ. դեկտեմբեր

3.

ՀՀ Արագածոտնի մարզի լքված հանքավայրերի  գույքագրման աշխատանքների կատարում

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն ՀՀ Արագածոտնի մարզպետարան

2005 թ.
դեկտեմբեր

4.

«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում առկա տեղեկատվական նյութերի գույքագրում

ՀՀ բնապահպանության նախարարություն

2004 թ. դեկտեմբեր

5.

Մարզերում խորհրդակցությունների կազմակերպում` ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտին առնչվող հարցերի պարզաբանման նպատակով

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ մարզպետարաններ
Երևանի քաղաքապետարան
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2004-2005 թթ. ընթացքում

6.

Ոլորտին առնչվող տվյալների միասնական համակարգչային բազայի ստեղծման հնարավորությունը, նախնական կառուցվածքը, ստեղծման և օգտագործման հիմնական սկզբունքները որոշելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծում` շահագրգիռ մարմինների համապատասխան մասնագետների ընդգրկմամբ

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե
ՀՀ մարզպետարաններ
Երևանի քաղաքապետարան

2004 թ. նոյեմբեր-դեկտեմբեր

7.

Աշխատանքային խմբի զեկույցի քննարկում` տվյալների միասնական բազայի ստեղծման մասին որոշման ընդունման նպատակով

ՀՀ բնապահպանության նախարարություն

2004 թ. դեկտեմբեր

8.

Ոլորտում լիազորված պետական մեկ մարմնի ստեղծման նպատակահարմարության հարցի քննարկում («Մեկ պատուհան» սկզբունքի ներդրում, այդ թվում` հողահատկացման փաստաթղթերի ներառմամբ)

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
ՀՀ մարզպետարաններ

2005 թ.
մայիս

9.

Ընդերքի այն նոր տեղամասերի ցանկի կազմում, որոնց արդյունահանման նպատակով ընդերքի ուսումնասիրության համար նախկինում տրված` ընդերքօգտագործման իրավունք սահմանող փաստաթղթերը (թույլտվություններ, լիցենզիա-ներ) մինչև 2004 թ. հուլիսի 1-ը չեն համապատասխանեցվել Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի և «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքի պահանջներին

ՀՀ բնապահպանության նախարարություն

2004 թ. դեկտեմբեր

10.

Այն հանքավայրերի կամ դրանց տեղամասերի ցանկի կազմում, որոնց արդյունահանման համար նախկինում տրված` ընդերքօգտագործման իրավունք սահմանող փաստաթղթերը (արտոնագրեր, լիցենզիաներ) մինչև 2004 թ. հուլիսի 1-ը չեն համապատասխանեցվել Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի և «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքի պահանջներին

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2004 թ. դեկտեմբեր

11.

Ընդերքօգտագործող կազմակերպությունների ցանկը հողամասերը տրամադրող համապատասխան մարմիններ ներկայացնելը

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

եռամսյակին հաջորդող ամսվա 3-րդ տասնօրյակ

12.

Ապօրինի ընդերքօգտագործող կազմակերպությունների ցանկը հարկային և իրավապահ համապատասխան մարմիններ ներկայացնելը

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
հողամասերը տրամադրող մարմիններ

եռամսյակին հաջորդող ամսվա 3-րդ տասնօրյակ

II. Ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի իրավական դաշտի կատարելագործման նպատակով իրավական ակտերի նախապատրաստումը և ընդունումը   

NN ը/կ

Իրավական ակտի անվանումը

Կատարման պատասխանատուն

Կատարման ժամկետը

1.

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում և «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցենսիայի) մասին» ու «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ վարչապետի 2003 թ. նոյեմբերի 21-ի N 597-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբ

3 ամիս

2.

«Լեռնային փորվածքների, հորատանցքերի լուծարման և գործունեության դադարեցման (կոնսերվացիա) կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն

2004 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ

3.

«Օգտակար հանածոների հաշվեկշռային պաշարների դուրսգրման կարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ բնապահպանության նախարարություն

2005 թ. հունիսի
3-րդ տասնօրյակ

4.

«Ընդերքօգտագործման իրավունքի գրավի դեպքում լիազորված մարմնի կողմից նախնական համաձայնություն տալու կարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2005 թ. մարտի
3-րդ տասնօրյակ

5.

«Ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության անկախ փորձաքննության կատարման (իրականացման) կարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2005 թ. նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

6.

«Օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատման կարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ բնապահպանության նախարարություն

2005 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան