Գլխավոր տեղեկություն
Համար
N 732-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.10.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.07.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 2015 թվականի N 732-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «Հ ԵՎ Տ ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 200 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Հ և Տ Հակոբյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2015 թվականի հունիսի 15-ից մինչև 2017 թվականի հունիսի 30-ը ներառյալ ներմուծվող 200 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը գործում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

(1-ին կետը փոփ. 22.09.16 N 983-Ա)

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Հ և Տ Հակոբյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 6

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

հուլիսի 2-ի N 732-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Հ ԵՎ Տ ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

NN ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Ծագման/արտահանման երկիրը

Արժեքը (դրամ)

1

2

3

4

5

6

7

 1.

8438

Գարեջրի եփման կաթսայի կառավարման հանգույց` քանդված վիճակում

հատ

1

-

-

2.

8402

Գարեջրի եփման գոլորշու կաթսա
(1.2 տոննա տարողությամբ)

կգ

750

-

-

3.

8402

Գարեջրի եփման գոլորշու կաթսա
(5 տոննա տարողությամբ)

կգ

3650

-

-

4.

8438

Գարեջրի ածիկի մանրիչ
ROBIX ROPPI 1500

հատ

1

-

-

5.

8438

Գարեջրի ածիկի մանրիչ
ROBIX ROPPI 600

հատ

1

-

-

6.

7309

Ածիկի մանրիչի տարողություն 1000լ

կգ

890

-

-

7.

7310

Ածիկի մանրիչի տարողություն 200լ

կգ

365

-

-

8.

8428

Շնեկային փոխադրիչ
NORD SD 125

հատ

1

-

-

9.

8428

Շնեկային փոխադրիչ
NORD SD 75

հատ

1

-

-

10.

8413

Պոմպ միաստիճան, խորքային, կենտրոնախույս

հատ

1

-

-

11.

8419

Ջերմափոխանակիչ – գլիկոլային
JASEK CHJ 640G

հատ

1

-

-

12.

7309

Սառը ջրի հավաքման տարողություն 7000լ

կգ

1250

-

-

13.

7307

Խողովակների մոնտաժային մետաղյա կցամասերի հավաքածու

կգ

2810

-

-

14.

8477

Շիշ փչող մեքենա

հատ

1

-

-

15.

8414

Օդի կոմպրեսոր

հատ

2

-

-

16.

8405

Ազոտի գեներատոր

հատ

1

-

-

17.

8418

 Օդասառեցուցիչ

հատ

14

-

-

18.

8422

Ունիվերսալ լցման և խցանավորման մեքենա

հատ

1

-

-

19.

8422

Պիտակավորման մեքենա (PET շշի համար 3000 հատ ժամում)

հատ

1

-

-

20.

8428

Պնևմատիկ փոխադրիչ  շշերի համար (PET օդով)

հատ

1

-

-

21.

8428

Փոխադրիչային համակարգ շշերի համար (ժապավենային)

հատ

1

-

-

22.

8422

Ջերմոնստվածքի փաթեթավորման մեքենա

հատ

1

-

-

23.

8422

Շշերի լվացման մեքենա

հատ

1

-

-

24.

8422

Շշերի լցման մեքենա

հատ

1

-

-

25.

8422

Պտուտակավոր խցաններով շշերի խցանավորման մեքենա

հատ

1

-

-

26.

8422

Պիտակավորման մեքենա (ապակե շշի համար 12000 հատ ժամում)

հատ

1

-

-

27.

8428

Արկղերի փոխադրիչ

հատ

1

-

-

28.

8428

Շշերի ավտոմատ փոխադրիչ

հատ

1

-

-

29.

8422

Տակառների լցման համակարգ

հատ

1

-

-

30.

8421

Գարեջրի զտիչ սարք

հատ

1

-

-

31.

7311

Ածխաթթու գազի պահպանման տարա

հատ

1

-

-

Ընդամենը

 632,423,700

(հավելվածը խմբ. 29.10.15 N 1215-Ա, խմբ., լրաց. 22.09.16 N 983-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.09.2016, N 983-Ա 01.10.2016, N 732-Ա
29.10.2015, N 1251-Ա 31.10.2015, N 732-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան