Գլխավոր տեղեկություն
Համար
N 989-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.10.2017-02.01.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.10.12/74(1254) Հոդ.937
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.09.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.09.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.10.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 սեպտեմբերի 2016 թվականի N 989-Ն

 

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ԱՐՏԱԴՐՈՂ ՍՆՆԴԻ ՇՂԹԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով և 18-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորի գործունեության եզրակացություն տալու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) կենդանական ծագման սննդամթերքի արտադրության ոլորտները և տեսակները` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին` մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը բացահայտել կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի գործող օպերատորներին և վերջիններիս յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ տեղեկատվություն տրամադրել գործունեության եզրակացություն ստանալու ժամկետների և կարգի, ինչպես նաև եզրակացության հիման վրա գործունեություն իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ:

3. Կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորի գործունեության եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացնում է արտադրական օբյեկտների պետական գրանցում` Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 880 որոշմամբ հաստատված «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. սեպտեմբերի 30

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
սեպտեմբերի 29-ի N 989-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ԱՐՏԱԴՐՈՂ ՍՆՆԴԻ ՇՂԹԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորի գործունեության եզրակացություն (այսուհետ` եզրակացություն) տալու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 29-ի N 989-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված ոլորտներում և տեսակներով գործունեություն իրականացնող սննդի շղթայի օպերատորների վրա:

3. Սույն կարգի գործողությունը չի տարածվում անձնական կամ ընտանեկան օգտագործման համար նախատեսված սննդամթերքի տնային պայմաններում պատրաստման և վերամշակման վրա:

4. Եզրակացությունը տրվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից (այսուհետ` լիազոր մարմին)` կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորների դիմումի հիման վրա:

5. Եզրակացություն ստանալու համար կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորները (այսուհետ` հայտատու) առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով` լիազորված մարմնի պաշտոնական կայքի կամ էլեկտրոնային փոստի միջոցով լիազոր մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում` համաձայն N 1 ձևի.

2) կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորի գործունեության եզրակացություն տրամադրելու համար վճարման անդորրագիր:

6. Լիազոր մարմինը, հայտատուի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա, 20 օրվա ընթացքում (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների համապատասխանության դեպքում), տալիս է եզրակացություն` համաձայն N 2 ձևի:

7. Եզրակացություն ստանալու մասին դիմումը լիազոր մարմնի կողմից վերադարձվում է, եթե սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը թերի են, և հայտատուն երեք օրվա ընթացքում չի վերացնում դրանցում առկա թերությունները:

8. Եզրակացությունն ստանալու համար դիմումն ստանալուց հետո լիազոր մարմինը պարտավոր է իրականացնել վարույթ` հայտատուի արտադրական գործունեության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին որոշելու նպատակով:

9. Վարույթն իրականացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

10. Վարույթի արդյունքների հիման վրա լիազոր մարմինը տալիս է եզրակացություն կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների անհամապատասխանությունները վերացնելու մասին հանձնարարական` հղում կատարելով իրավական ակտով սահմանված պահանջներին և նշելով անհամապատասխանությունների վերացման համար անհրաժեշտ միջոցառումները: Անհամապատասխանությունները վերացնելու համար լիազոր մարմնի կողմից տրամադրվող ժամկետը համաձայնեցվում է տնտեսավարող սուբյեկտի հետ: Սույն կետով սահմանված ժամկետում անհամապատասխանությունները չվերացնելն իրավական հետևանքներ չի առաջացնում:

11. Հանձնարարականում նշված ժամկետում անհամապատասխանությունները վերացնելուց հետո հայտատուն 3 օրվա ընթացքում լիազոր մարմնին գրավոր ծանուցում է հանձնարարականի կատարման և հայտնաբերված անհամապատասխանությունները վերացնելու մասին: Ծանուցման մեջ նշվում են անհամապատասխանությունների վերացման փաստը և հայտնաբերված անհամապատասխանությունների վերացմանն ուղղված միջոցառումները:

12. Լիազոր մարմինը սույն կարգի 8-րդ կետով սահմանված վարույթի արդյունքում հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները վերացնելու մասին ծանուցումն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում իրականացնում է վարույթ և բոլոր անհամապատասխանությունները վերացնելու դեպքում ընդունում եզրակացություն տալու մասին որոշում:

13. Եզրակացությունը տրվում է անժամկետ:

14. Եզրակացություն տալը մերժվում է լիազոր մարմնի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին հայտատուի արտադրական գործունեության անհամապատասխանությունները կամ հայտնաբերված անհամապատասխանությունները վերացնելու մասին հանձնարարականը չկատարելու դեպքում:

15. Եզրակացություն ստանալու համար ներկայացված դիմումը մերժելու մասին որոշումը` մերժման հիմքերի նշմամբ, լիազոր մարմինը երեք օրվա ընթացքում պատշաճ ձևով ուղարկում է հայտատուին:

16. Հայտատուն եզրակացության տրամադրման մերժման որոշումը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

17. Հայտատուն դիմումում ներկայացված տվյալների փոփոխման, ինչպես նաև գործունեության դադարեցման կամ իրավաբանական անձի վերակազմակերպման կամ լուծարման դեպքում 15-օրյա ժամկետում լիազոր մարմին է ներկայացնում համապատասխան տեղեկություններ: Համապատասխան տեղեկություններ չներկայացնելը հանդիսանում է տրված եզրակացության դադարեցման հիմք:

18. Հայտատուին տրված եզրակացությունը փոխարինվում է հայտատուի անվանափոխության կամ կազմակերպաիրավական ձևի փոփոխման դեպքում, դիմելուց հետո 3 օրվա ընթացքում:

19. Արտադրության այլ ոլորտում կամ արտադրության նույն ոլորտում արտադրության այլ տեսակով գործունեություն սկսելուց առաջ հայտատուն եզրակացություն ստանալու համար լիազոր մարմին է դիմում նոր արտադրական գործընթացների կամ արտադրության այլ ոլորտում կամ արտադրության նույն ոլորտում արտադրության այլ տեսակով գործունեություն սկսելու ծրագրավորվող փաստացի մեկնարկից առաջ` սույն կարգին համապատասխան:

20. Լիազոր մարմինը սույն կարգի 19-րդ կետում նշված դիմումի հիման վրա եզրակացություն տալու կամ մերժելու մասին որոշումն ընդունում է սույն կարգի 7-15-րդ կետերով սահմանված կարգով:

21. Եզրակացությունը կորցնելու (ոչնչացվելու և այլն) դեպքում լիազոր մարմնի կողմից տրամադրվում է եզրակացության կրկնօրինակը, որի աջ անկյունում կատարվում է դրոշմակնքում` «Կրկնօրինակ» բառով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ԱՐՏԱԴՐՈՂ ՍՆՆԴԻ ՇՂԹԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Դիմող`

_________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,

_______________________________________________________________

հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն)

_______________________________________________________________

գործունեության ոլորտը (տեսակը)

Գտնվելու վայրը`

________________________________________________________

(իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը)

 

Իրավաբանական անձի պետական գրանցման համարը,

անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը

____________________________________

Հարկ վճարողի հաշվառման համարը

____________________________________

Ներդրված որակի կառավարման համակարգը

____________________________________

 

Խնդրում եմ տալ եզրակացություն կենդանական ծագման սննդամթերքի արտադրության

___________________________

(ոլորտը. տեսակը, ծավալը)

գործունեության վերաբերյալ:

 

Դիմումին կից ներկայացնում եմ _____________________________________:

Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

 

Հետադարձ ծանուցման եղանակը` ___________________________________

(հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

 

Դիմող

______________________

(ստորագրությունը)

_____________________________________

(անունը, ազգանունը) 

 

____ ______________ 20  թ.

 

Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ԱՐՏԱԴՐՈՂ ՍՆՆԴԻ ՇՂԹԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N ____

 

Հայտատու

______________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

________________________________________________________________

Գտնվելու վայրը

__________________________________________________

(իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը)

Գործունեության ոլորտը (տեսակը) ծավալը ____________________________

________________________________________________________________

Պետական գրանցման/հաշվառման համարը ___________________________

Հարկ վճարողի հաշվառման համարը _________________________________

 

Ծառայության պետ

______________________

(ստորագրությունը)

______________________________

(անունը, ազգանունը)

____ ______________ 20  թ.

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
սեպտեմբերի 29-ի N 989-Ն որոշման

 

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

NN
ը/կ

Կենդանական ծագման սննդամթերքի արտադրության ոլորտը

Կենդանական ծագման սննդամթերքի արտադրության տեսակները

1.

Մսի արտադրություն

Խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզի, ձիու, թռչնի, ջայլամի, ճագարի և ջրաքիսի բուծում և աճեցում,
Սպանդանոցային գործունեություն

2.

Մսամթերքի արտադրություն

Մսից, սպանդից ստացված այլ մթերքից պատրաստված հում, ապխտած, կիսաապխտած, եփած երշիկեղենի և համանման մթերքի, ճարպի, կիսապատրաստվածքների, պահածոների, բաստուրմայի, սուջուխի արտադրություն

3.

Ձկան արտադրություն

Ձկնաբուծություն և խեցգետնաբուծություն, պահածոյացում, ձկան ապխտում

4.

Ձկնկիթի արտադրություն

Ձկնատեսակների ձկնկիթի արտադրություն և վերամշակում

5.

Կաթի արտադրություն

Խոշոր և մանր եղջերավոր կենդանիների բուծում և աճեցում
Հում կաթի մթերում

6.

Կաթի վերամշակում և կաթնամթերքի արտադրություն

Պաստերացված կաթի, չոր կաթի, կաթնային ըմպելիքի, սերուցքի, թթվասերի և թթվասերային մթերքի, կաթնաթթվային մթերքի, կաթնաշոռի և կաթնաշոռային մթերքի, պանրի և պանրային մթերքի, կարագի, պաղպաղակի, սփրեդի, յուղի, պահածոների արտադրություն

7.

Ձվի արտադրություն

Թռչնի ձվի, ձվի փոշու և մելանժի արտադրություն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.06.2020, N 1031-Ն 02.01.2021, N 989-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան