Գլխավոր տեղեկություն
Համար
N 803-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (10.11.2016-28.03.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.09.30/48(714) Հոդ.1105
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.09.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 սեպտեմբերի 2009 թվականի N 803-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ, ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 21-րդ կետով`

Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների նախագծի մշակման, քննարկման և վերահսկման աշխատանքների կազմակերպման կարգը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. սեպտեմբերի 24
Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.

սեպտեմբերի 24-ի N 803-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի նախագծում և գերակա խնդիրներում (այսուհետ` ծրագիր) արտահայտված միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացման և դրանց նկատմամբ առաջադրվող պահանջները, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում դրանց քննարկման, կատարման ընթացքի վերահսկողության իրականացման և հաշվետվությունների ներկայացման կարգը:

2. Ծրագրում ընդգրկելու վերաբերյալ առաջարկություններ կարող են ներկայացնել Հայաuտանի Հանրապետության նախարարությունները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետության մարզպետները: Հայաստանի Հանրապետության մարզպետներն իրենց առաջարկությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միջոցով:

3. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) ծրագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագիր և գերակա խնդիրներ.

2) աշխատակազմ` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ.

3) պետական կառավարման մարմիններ` Հայաuտանի Հանրապետության նախարարությունները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինները և Հայաստանի Հանրապետության մարզպետները.

4) համակարգող վարչություն` պետական կառավարման մարմիններում ծրագրի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքների համակարգման իրավասություններով օժտված աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում.

5) համակատարող` միջոցառումների կատարմանը մասնակցող շահագրգիռ պետական կառավարման մարմիններ։

(3-րդ կետը լրաց. 29.11.11 N 1138-Ն)

 

II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Պետական կառավարման մարմինները տվյալ տարվա ծրագրի նախագծում սույն կարգի 5-րդ կետին համապատասխանող միջոցառումների և գերակա խնդիրների վերաբերյալ առաջարկություններն աշխատակազմ են ներկայացնում մինչև հոկտեմբերի 15-ը` NN 1, 2 և 3 ձևերին համապատասխան:

(4-րդ կետը փոփ. 29.11.11 N 1138-Ն)

5. Հայաստանի Հանրապետության կառավարության յուրաքանչյուր տարվա գործունեության միջոցառումների ծրագրի նախագծի մշակման համար պետական կառավարման մարմիններն աշխատակազմ ներկայացվող առաջարկությունները կազմելիս պետք է առաջնորդվեն և ելնեն Հայաստանի Հանրապետության սոցիալ տնտեսական-զարգացման իրավիճակից, հեռանկարներից, առանձին տարածքների զարգացման անհրաժեշտությունից, արտակարգ իրավիճակների առաջադրած պահանջներից, ինչպես նաև`

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրից.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից.

3) Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից հաստատված և (կամ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացված միջազգային պայմանագրերից, համաձայնագրերից բխող միջոցառումներ.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների միջնաժամկետ ծրագրերից.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված և (կամ) հավանության արժանացած ծրագրերից բխող միջոցառումների ցանկերից` հաշվի առնելով նաև դրանց կատարման ժամանակացույցը.

6) Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկերից` հաշվի առնելով նաև դրանց կատարման ժամանակացույցը.

7) նախորդ տարվա ծրագրից տվյալ տարվա ծրագիր տեղափոխված, քննարկումը հետաձգված և (կամ) ժամկետը երկարաձգված միջոցառումներ.

8) չկարգավորված և լուծում պահանջող այլ միջոցառումներ:

6. Միջոցառումներ առաջարկելիս պետք է նկատի ունենալ, որ դրանք հանդիսանալու են միայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից քննարկման ենթակա և (կամ) ընդունվելիք իրավական ակտերի նախագծեր (օրենքների նախագծեր, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի նախագծեր, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր, ինչպես նաև այնպիսի միջոցառումներ, որոնց արդյունքները պետք է քննարկվեն և հաստատվեն կամ հավանության արժանանան Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից):

7. (կետն ուժը կորցրել է 29.11.11 N 1138-Ն)

8. Պետական կառավարման մարմիններում ծրագրի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքների համակարգման իրավասությունները համապատասխան պետական կառավարման մարմնի աշխատակազմի ղեկավարի հրամանով դրվում է որևէ կառուցվածքային ստորաբաժանման վրա:

9. Համակարգող վարչությունը համապատասխան ոլորտի վարչությունների և բաժինների կողմից ներկայացված առաջարկություններն ամփոփում է, համակատարողների հետ համաձայնեցման անհրաժեշտության դեպքում պետական կառավարման մարմնի ղեկավարի միջոցով ուղարկում է կարծիքի, ստացված առաջարկություններին և դիտողություններին համապատասխան լրամշակում և NN 1, 2 և 3 ձևերին համապատասխան ներկայացնում աշխատակազմ` կցելով նաև համակատարող պետական կառավարման մարմինների համաձայնեցման մասին գրությունները և ստացված առաջարկությունների և դիտողությունների ընդունման կամ չընդունման մասին ամփոփ տեղեկանքը (Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կարծիքները պարտադիր են):

(9-րդ կետը լրաց. 29.11.11 N 1138-Ն)

10. Համակատարող պետական կառավարման մարմինները ներկայացված առաջարկությունների վերաբերյալ իրենց կարծիքները ներկայացնում են 5-օրյա ժամկետում:

11. Պետական կառավարման մարմինների կողմից աշխատակազմ ներկայացվող բոլոր առաջարկությունները և դիտողությունները` ամփոփ տեղեկանքի տեսքով և փաստաթղթերի ամբողջական փաթեթը, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունները ներկայացվում են էլեկտրոնային տեսքով` էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով, բացառությամբ այն պետական կառավարման մարմինների, որոնք դեռ չեն կիրառում նշված համակարգը: Այդ մարմիններն իրենց առաջարկությունները և դիտողություններն աշխատակազմ են ներկայացնում էլեկտրոնային և թղթային կրիչներով:

 

III. ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ, ԱՄՓՈՓՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄԸ

 

12. Աշխատակազմում ծրագրի մշակման և կազմման աշխատանքները կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի հրամանով նշանակվում է համակարգող վարչություն:

13. Պետական կառավարման մարմինների կողմից աշխատակազմ ներկայացված առաջարկություններն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով մակագրվում են աշխատակազմի համապատասխան ոլորտի խնդիրներն ուսումնասիրող կառուցվածքային ստորաբաժանմանը:

14. Ստորաբաժանումները 10-օրյա ժամկետում պետական կառավարման մարմինների հետ համատեղ քննարկում են ներկայացված բոլոր առաջարկությունները, 5-օրյա ժամկետում համաձայնեցնում աշխատակազմի իրավաբանական վարչության հետ և համաձայնեցված տարբերակներն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով փոխանցում համակարգող վարչություն:

15. Համակարգող վարչությունը 15-օրյա ժամկետում բոլոր ստորաբաժանումների կողմից ստացված` համակատարողների և աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից համաձայնեցված առաջարկություններն ամփոփում և դրանց հիման վրա մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրները հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ (այսուհետ` նախագիծ) ու ներկայացնում ստորաբաժանումների համաձայնեցմանը:

16. Ստորաբաժանումները նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները և դիտողությունները 5-օրյա ժամկետում ուղարկում են համակարգող վարչություն: Ներկայացված առաջարկությունների և դիտողությունների հիման վրա համակարգող վարչությունը 5-օրյա ժամկետում լրամշակում է նախագիծը և ներկայացնում աշխատակազմի իրավաբանական վարչության համաձայնեցմանը: Իրավաբանական վարչությունը 5-օրյա ժամկետում ներկայացնում է իր եզրակացությունը և համաձայնություններով վերջնական տարբերակն աշխատակազմի ղեկավարի միջոցով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ և քննարկվում է մշտապես գործող նախարարական կոմիտեներում:

17. Մշտապես գործող նախարարական կոմիտեների նիստերի քննարկումների արդյունքում անհրաժեշտության դեպքում պետական կառավարման մարմինների ղեկավարներին տրվում է 5-օրյա ժամկետ` նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները և դիտողություններն աշխատակազմ ներկայացնելու համար:

18. Համապատասխան ստորաբաժանումները երկօրյա ժամկետում ստացված առաջարկությունները, առաջնորդվելով սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերով սահմանված ընթացակարգերով, փոխանցում են համակարգող վարչություն:

19. Համակարգող վարչությունը 5-օրյա ժամկետում քննարկում է ստացված առաջարկությունները և դիտողությունները, լրամշակում է նախագիծը և համաձայնեցնելով իրավաբանական վարչության հետ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի քննարկմանը:

 

IV. ԾՐԱԳՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

20. Պետական կառավարման մարմինների աշխատակազմերում ծրագրով ստանձնած միջոցառումների և գերակա խնդիրների կատարման հսկողությունն իրականացնում է մարմնի աշխատակազմի ղեկավարը:

21. Աշխատակազմում ծրագրի կատարման նկատմամբ ընթացիկ վերահսկողությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի հրամանով ծրագրով նախատեսված միջոցառումները և գերակա խնդիրները, ըստ համապատասխան ոլորտների, բաժանվում են կառուցվածքային ստորաբաժանումների միջև:

22. Հաստատված ծրագրի միջոցառումների կատարումը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում մարմնի ղեկավարը տվյալ միջոցառման համար սահմանված ժամկետից առնվազն 20 օր առաջ աշխատակազմ է ներկայացնում բացատրագիր` նշելով միջոցառման ժամկետում չկատարման կամ կատարման անհնարինության պատճառները և ներկայացնելով բավարար հիմնավորումներ ու փաստարկներ:

23. Բացատրագրում ներկայացված հիմնավորումները բավարար կամ ոչ բավարար համարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի կողմից միջոցառման հետագա ընթացքը կարգավորելու նպատակով տրվում է համապատասխան հանձնարարական:

24. Պետական կառավարման մարմինները յուրաքանչյուր եռամuյակի ավարտից հետո 5-oրյա ժամկետում աշխատակազմ են ներկայացնում տեղեկանք տվյալ եռամuյակում ծրագրի միջոցառումների իրականացման և գերակա խնդիրների լուծման արդյունքների մաuին տեղեկանք` N 4 ձևին համապատասխան:

(24-րդ կետը փոփ. 29.11.11 N 1138-Ն)

25. Ստորաբաժանումներն ստացված տեղեկանքները քննարկում են և 2-օրյա ժամկետում N 4 ձևին համապատասխան փոխանցում են աշխատակազմի համակարգող ստորաբաժանմանը:

(25-րդ կետը խմբ. 29.11.11 N 1138-Ն)

26. Համակարգող ստորաբաժանումը 2-օրյա ժամկետում քննարկում է ստացված տեղեկանքները, ամփոփում կից N 4 ձևին համապատասխան և միասնական տեսքով ներկայացնում է աշխատակազմի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում քննարկելու համար:

(26-րդ կետը փոփ. 29.11.11 N 1138-Ն)

27. Աշխատակազմի ղեկավարը յուրաքանչյուր եռամuյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում տվյալ եռամuյակում ծրագրով հաստատված միջոցառումների իրականացման և գերակա խնդիրների կատարման ընթացքի, իuկ ընթացիկ տարվա ավարտից հետո մեկամuյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների կատարման մաuին տեղեկանքներ` N 4 ձևին համապատասխան:

(27-րդ կետը փոփ. 29.11.11 N 1138-Ն)

28. Պետական կառավարման մարմինների կողմից ծրագրով սահմանված միջոցառումների կատարման ժամկետները խախտելու դեպքում պետական կառավարման մարմինների աշխատակազմի ղեկավարները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 29.11.11 N 1138-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Ձև N 1

_____________________________

(ՀՀ պետական կառավարման մարմնի անվանումը)

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 20...... ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ ____________________

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Կատարողը

Համակատարողը

Ժամկետը

Ֆինանսական ապահովումը

Հղումը

1

2

3

4

5

6

7

Օրինակ`

1. «------------------» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

հունվարի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 878-Ն որոշման ծրագրի 4.2.1-ին բաժնի 1-ին կետ

2. «------------------» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու մասին» ՀՀ կառավա-րության արձանագրային որոշման նախագիծ

           

3. «------------------» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ

           
             

ՀՀ պետական կառավարման

մարմնի ղեկավար

_____________

_____________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

*Ծանոթագրություն

- «Ակնկալվող արդյունքը» սյունակի համապատասխան տողում պետք է հակիրճ նշել իրավական ակտի կամ ՀՀ կառավարության արձանագրային որոշման ընդունումից ակնկալվող արդյունքը: Արդյունքը պետք է լինի չափելի, հստակ և բացահայտ նկարագրի տվյալ միջոցառումից ակնկալվող փոփոխությունները

- «Կատարողը» սյունակի համապատասխան տողում պետք է նշել իրավական ակտի մշակման համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

- «Համակատարող» սյունակի համապատասխան տողում պետք է նշել այն մարմիններին, ովքեր ելնելով իրենց գործառույթներից առնչություն ունեն իրավական ակտի մշակման և (կամ) կիրառման առումով

- «Ժամկետը» սյունակի համապատասխան տողում պետք է նշել ՀՀ կառավարության աշխատակազմ իրավական ակտի նախագծի ներկայացման ժամկետը՝ ամիսը (տառերով) և ամսվա տասնօրյակը (օրինակ՝ 1-ին, 2-րդ կամ 3-րդ տասնօրյակ): Չեն ընդունվում հետևյալ տարբերակները` «ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց 1 ամիս հետո» և նմանատիպ այլ ձևակերպումներ

- «Ֆինանսական ապահովումը» սյունակի համապատասխան տողում պետք է նշել ֆինանսավորման աղբյուրը (օրինակ՝ ՀՀ պետական բյուջե): Ֆինանսավորման ապահովումը տվյալ դեպքում հասկացվում է որպես իրավական ակտի կիրարկման համար պահանջվող գումարի աղբյուրը և պետք է համապատասխանի ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրին

- «Հղում» սյունակի համապատասխան տողում պետք է նշել, թե ներկայացված միջոցառումը Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրի, Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցառումների միջնաժամկետ ծրագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների որ կետերից է բխում, կամ կետերի պահանջ է

 

(ձևը խմբ. 29.11.11 N 1138-Ն)

Ձև N 2

 

Ց Ա Ն Կ

 

20....... ԹՎԱԿԱՆԻ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ

 

Պատասխա-
նատու մարմինը

Գերակա խնդիրը

Գերակա խնդրի լուծմանն ուղղված քայլերը

Գերակա խնդրի լուծմանն ուղղված յուրաքանչյուր քայլի կատարման ժամկետը

Հղումը

1

2

3

4

5

 

1.

-

-

-

   

2.

-

-

-

   

3.

-

-

-

   

*Ծանոթագրություն

- «Պատասխանատու մարմինը» սյունակի տողում պետք է նշել նախարարության կամ կառավարությանն առընթեր մարմնի անվանումը.

- «Գերակա խնդիրները» սյունակի համապատասխան տողերում անհրաժեշտ է նշել գերակա խնդիրները.

- «Գերակա խնդրի լուծմանն ուղղվող քայլերը» սյունակի համապատասխան տողերում անհրաժեշտ է նշել գերակա խնդրի լուծմանն ուղղված ձեռնարկվելիք քայլերի հակիրճ նկարագրությունը, որոնք պետք է լինեն չափելի, հստակ և բացահայտ նկարագրեն տվյալ գերակա խնդրից ակնկալվող արդյունքները.

- «Գերակա խնդրի լուծմանն ուղղված յուրաքանչյուր քայլի կատարման ժամկետը» սյունակի համապատասխան տողերում անհրաժեշտ է նշել գերակա խնդրի լուծմանն ուղղված յուրաքանչյուր քայլի կատարման հստակ ժամկետը.

- «Հղում» սյունակի համապատասխան տողում պետք է նշել, թե ներկայացված գերակա խնդիրը Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրի, Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցառումների միջնաժամկետ ծրագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների որ կետերից է բխում, կամ կետերի պահանջ է.

 

ՀՀ պետական կառավարման

Մարմնի ղեկավար _______________ ________________

  (ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

 

(ձևը լրաց. 29.11.11 N 1138-Ն, խմբ. 07.11.16 N 1030-Ն)

 

Ձև N 3

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները

2. Կարգավորման առարկան

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը):

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը:

 

(ձևը լրաց. 29.11.11 N 1138-Ն)

 

Ձև N 4

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

20......ԹՎԱԿԱՆԻ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ —- ԵՌԱՄՍՅԱԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Պատասխանատու մարմինը

Ծրագրի կետը

Միջոցառումների անվանումները

Միջոցառումների կատարման արդյունքները

Կարծիք

1

2

3

4

 5

 

1.

     
 

2.

     
 

3.

     

ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Պատասխանատու մարմինը

Ծրագրի կետը

Գերակա խնդիրները

Գերակա խնդրի կատարմանն ուղղված քայլերը

 

1

2

3

4

 
 

1.

 

-

-

-

 

2.

 

-

-

-

 

*Ծանոթագրություն

- «Պատասխանատու մարմինը» սյունակի տողում պետք է նշել պետական կառավարման մարմնի անվանումը

- «Գերակա խնդիրները» սյունակի համապատասխան տողերում անհրաժեշտ է նշել ծրագրի գերակա խնդիրները

- «Գերակա խնդրի կատարմանն ուղղված քայլերը» սյունակի համապատասխան տողերում անհրաժեշտ է նշել ծրագրի գերակա խնդրի լուծման ուղղությամբ կատարված աշխատանքների նկարագրությունը

- «Միջոցառումների անվանումը» սյունակի համապատասխան տողերում անհրաժեշտ է նշել ծրագրի միջոցառումները

- «Միջոցառումների կատարման արդյունքները» սյունակի համապատասխան տողերում անհրաժեշտ է նշել միջոցառման կատարման վերաբերյալ տեղեկատվություն` ընդունման համարը, ամիսը և ամսաթիվը կամ ՀՀ կառավարության նիստի արձանագրության ամիսը և ամսաթիվը, համարը և կետը

- «Կարծիք» սյունակը լրացվում է միայն աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման կողմից, որը գնահատում է միջոցառման կամ գերակա խնդրի կատարման ընթացքի մասին ներկայացված տեղեկատվությունը

 

ՀՀ պետական կառավարման

մարմնի ղեկավար

_____________

_____________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

(ձևը լրաց. 29.11.11 N 1138-Ն)