Գլխավոր տեղեկություն
Համար
N 1028-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.10.2016-30.06.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.10.19/76(1256) Հոդ.975
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.10.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 2016 թվականի N 1028-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 279-Ն ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 259-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 531-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի N 634-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 279-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

1) 9-րդ կետը «քաղաքացիական ծառայողներ» բառերից հետո լրացնել «, քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ստորաբաժանումների քաղաքացիական անձնակազմի անդամներ» բառերով.

2) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին, 1.2-րդ, 1.3-րդ, 1.4-րդ, 1.5-րդ և 1.6-րդ ենթակետերով.

«1.1) մասնակցությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը.

1.2) մասնակցությունը տարածքային պաշտպանությանը, այդ թվում` իր լիազորությունների շրջանակներում սահմանամերձ տարածքներում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի դեմ պայքարին, մարտական գործողությունների և զենքի կիրառման հետևանքներից բնակչության պաշտպանությանը, կապտաժների, կամուրջների և այլ կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությանը.

1.3) իր լիազորությունների շրջանակներում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումն ու իրականացումը.

1.4) մասնակցությունն անհրաժեշտ կառուցվածքով, թվակազմով, ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և փրկարարական տեխնիկայով ու գույքով հագեցած, բարձր պատրաստականություն ունեցող քաղաքացիական պաշտպանության և փրկարարական ստորաբաժանումների ստեղծմանն ու զարգացմանը.

1.5) մասնակցությունը խաղաղ ժամանակ տարածքային պաշտպանության համակարգի ձևավորմանը` ռազմական գործողությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և հակառակորդի անմիջական շփման գոտուց դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության նպատակով.

1.6) ռազմական դրություն հայտարարվելու դեպքում, ըստ անհրաժեշտության, փրկարար ծառայության ստորաբաժանումների համալրումը, լիակատար մարտական պատրաստականության փոխադրումը.»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 259-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

1) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին, 1.2-րդ, 1.3-րդ, 1.4-րդ և 1.5-րդ ենթակետերով.

«1.1) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման ու իրականացման համակարգումը.

1.2) անհրաժեշտ կառուցվածքով, թվակազմով, ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և փրկարարական տեխնիկայով ու գույքով հագեցած, բարձր պատրաստականություն ունեցող քաղաքացիական պաշտպանության և փրկարարական ստորաբաժանումների ստեղծման ու զարգացման ապահովումը.

1.3) խաղաղ ժամանակ տարածքային պաշտպանության համակարգի ձևավորման ապահովումը և այդ աշխատանքների համակարգումը` ռազմական գործողությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և հակառակորդի անմիջական շփման գոտուց դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության նպատակով.

1.4) տարածքային պաշտպանության, այդ թվում` իր լիազորությունների շրջանակներում սահմանամերձ տարածքներում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի դեմ պայքարին, մարտական գործողությունների և զենքի կիրառման հետևանքներից բնակչության պաշտպանությանը, կապտաժների, կամուրջների և այլ կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությանը մասնակցության ապահովումը.

1.5) ռազմական դրություն հայտարարվելու դեպքում, ըստ անհրաժեշտության, փրկարար ծառայության, այդ թվում` քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների համալրման, լիակատար մարտական պատրաստականության փոխադրման և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ապահովումը.».

2) 8-րդ կետում`

ա. 19-րդ ենթակետը «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» բառերից հետո լրացնել «, Փրկարար ծառայության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 36.1-ին ենթակետով.

«36.1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերին, այլ զորքերին և քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներին, իսկ միջպետական համաձայնագրերի առկայության դեպքում` նաև Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաբաշխված օտարերկրյա զինված ուժերին հիդրոօդերևութաբանական երևույթների ու պրոցեսների վերաբերյալ տեղեկատվությամբ ապահովումը.».

3) 16-րդ կետում`

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին ենթակետով.

«2.1) իրականացնում է քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ղեկավարումը.»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին ենթակետով.

«7.1) հաստատում է քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների կառուցվածքը և թվակազմը.»,

գ. 20-րդ ենթակետը «տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց» բառերից առաջ լրացնել «քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ստորաբաժանումների քաղաքացիական անձնակազմին,» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. հոկտեմբերի 12

Երևան