ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2016 թվականի N 989-Ն
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ԱՐՏԱԴՐՈՂ ՍՆՆԴԻ ՇՂԹԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով և 18-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորի գործունեության եզրակացություն տալու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) կենդանական ծագման սննդամթերքի արտադրության ոլորտները և տեսակները` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին` մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը բացահայտել կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի գործող օպերատորներին և վերջիններիս յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ տեղեկատվություն տրամադրել գործունեության եզրակացություն ստանալու ժամկետների և կարգի, ինչպես նաև եզրակացության հիման վրա գործունեություն իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ:
3. Կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորի գործունեության եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացնում է արտադրական օբյեկտների պետական գրանցում` Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 880 որոշմամբ հաստատված «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. սեպտեմբերի 30 Երևան |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ԱՐՏԱԴՐՈՂ ՍՆՆԴԻ ՇՂԹԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորի գործունեության եզրակացություն (այսուհետ` եզրակացություն) տալու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 29-ի N 989-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված ոլորտներում և տեսակներով գործունեություն իրականացնող սննդի շղթայի օպերատորների վրա:
3. Սույն կարգի գործողությունը չի տարածվում անձնական կամ ընտանեկան օգտագործման համար նախատեսված սննդամթերքի տնային պայմաններում պատրաստման և վերամշակման վրա:
4. Եզրակացությունը տրվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից (այսուհետ` լիազոր մարմին)` կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորների դիմումի հիման վրա:
5. Եզրակացություն ստանալու համար կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորները (այսուհետ` հայտատու) առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով` լիազորված մարմնի պաշտոնական կայքի կամ էլեկտրոնային փոստի միջոցով լիազոր մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում` համաձայն N 1 ձևի.
2) կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորի գործունեության եզրակացություն տրամադրելու համար վճարման անդորրագիր:
6. Լիազոր մարմինը, հայտատուի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա, 20 օրվա ընթացքում (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների համապատասխանության դեպքում), տալիս է եզրակացություն` համաձայն N 2 ձևի:
7. Եզրակացություն ստանալու մասին դիմումը լիազոր մարմնի կողմից վերադարձվում է, եթե սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը թերի են, և հայտատուն երեք օրվա ընթացքում չի վերացնում դրանցում առկա թերությունները:
8. Եզրակացությունն ստանալու համար դիմումն ստանալուց հետո լիազոր մարմինը պարտավոր է իրականացնել վարույթ` հայտատուի արտադրական գործունեության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին որոշելու նպատակով:
9. Վարույթն իրականացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
10. Վարույթի արդյունքների հիման վրա լիազոր մարմինը տալիս է եզրակացություն կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների անհամապատասխանությունները վերացնելու մասին հանձնարարական` հղում կատարելով իրավական ակտով սահմանված պահանջներին և նշելով անհամապատասխանությունների վերացման համար անհրաժեշտ միջոցառումները: Անհամապատասխանությունները վերացնելու համար լիազոր մարմնի կողմից տրամադրվող ժամկետը համաձայնեցվում է տնտեսավարող սուբյեկտի հետ: Սույն կետով սահմանված ժամկետում անհամապատասխանությունները չվերացնելն իրավական հետևանքներ չի առաջացնում:
11. Հանձնարարականում նշված ժամկետում անհամապատասխանությունները վերացնելուց հետո հայտատուն 3 օրվա ընթացքում լիազոր մարմնին գրավոր ծանուցում է հանձնարարականի կատարման և հայտնաբերված անհամապատասխանությունները վերացնելու մասին: Ծանուցման մեջ նշվում են անհամապատասխանությունների վերացման փաստը և հայտնաբերված անհամապատասխանությունների վերացմանն ուղղված միջոցառումները:
12. Լիազոր մարմինը սույն կարգի 8-րդ կետով սահմանված վարույթի արդյունքում հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները վերացնելու մասին ծանուցումն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում իրականացնում է վարույթ և բոլոր անհամապատասխանությունները վերացնելու դեպքում ընդունում եզրակացություն տալու մասին որոշում:
13. Եզրակացությունը տրվում է անժամկետ:
14. Եզրակացություն տալը մերժվում է լիազոր մարմնի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին հայտատուի արտադրական գործունեության անհամապատասխանությունները կամ հայտնաբերված անհամապատասխանությունները վերացնելու մասին հանձնարարականը չկատարելու դեպքում:
15. Եզրակացություն ստանալու համար ներկայացված դիմումը մերժելու մասին որոշումը` մերժման հիմքերի նշմամբ, լիազոր մարմինը երեք օրվա ընթացքում պատշաճ ձևով ուղարկում է հայտատուին:
16. Հայտատուն եզրակացության տրամադրման մերժման որոշումը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
17. Հայտատուն դիմումում ներկայացված տվյալների փոփոխման, ինչպես նաև գործունեության դադարեցման կամ իրավաբանական անձի վերակազմակերպման կամ լուծարման դեպքում 15-օրյա ժամկետում լիազոր մարմին է ներկայացնում համապատասխան տեղեկություններ: Համապատասխան տեղեկություններ չներկայացնելը հանդիսանում է տրված եզրակացության դադարեցման հիմք:
18. Հայտատուին տրված եզրակացությունը փոխարինվում է հայտատուի անվանափոխության կամ կազմակերպաիրավական ձևի փոփոխման դեպքում, դիմելուց հետո 3 օրվա ընթացքում:
19. Արտադրության այլ ոլորտում կամ արտադրության նույն ոլորտում արտադրության այլ տեսակով գործունեություն սկսելուց առաջ հայտատուն եզրակացություն ստանալու համար լիազոր մարմին է դիմում նոր արտադրական գործընթացների կամ արտադրության այլ ոլորտում կամ արտադրության նույն ոլորտում արտադրության այլ տեսակով գործունեություն սկսելու ծրագրավորվող փաստացի մեկնարկից առաջ` սույն կարգին համապատասխան:
20. Լիազոր մարմինը սույն կարգի 19-րդ կետում նշված դիմումի հիման վրա եզրակացություն տալու կամ մերժելու մասին որոշումն ընդունում է սույն կարգի 7-15-րդ կետերով սահմանված կարգով:
21. Եզրակացությունը կորցնելու (ոչնչացվելու և այլն) դեպքում լիազոր մարմնի կողմից տրամադրվում է եզրակացության կրկնօրինակը, որի աջ անկյունում կատարվում է դրոշմակնքում` «Կրկնօրինակ» բառով:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Դ Ի Մ ՈՒ Մ
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ԱՐՏԱԴՐՈՂ ՍՆՆԴԻ ՇՂԹԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Դիմող` |
_________________________________________________________ (իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, |
_______________________________________________________________
հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն)
_______________________________________________________________
գործունեության ոլորտը (տեսակը)
Գտնվելու վայրը` |
________________________________________________________ (իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը) |
Իրավաբանական անձի պետական գրանցման համարը,
անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը
____________________________________
Հարկ վճարողի հաշվառման համարը
____________________________________
Ներդրված որակի կառավարման համակարգը
____________________________________
Խնդրում եմ տալ եզրակացություն կենդանական ծագման սննդամթերքի արտադրության |
___________________________ (ոլորտը. տեսակը, ծավալը) |
Դիմումին կից ներկայացնում եմ _____________________________________:
Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:
Հետադարձ ծանուցման եղանակը` ___________________________________
(հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)
Դիմող |
______________________ (ստորագրությունը) |
_____________________________________ (անունը, ազգանունը) |
____ ______________ 20 թ.
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ԱՐՏԱԴՐՈՂ ՍՆՆԴԻ ՇՂԹԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N ____
Հայտատու |
______________________________________________________ (իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը) |
Գտնվելու վայրը |
__________________________________________________ (իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը) |
Գործունեության ոլորտը (տեսակը) ծավալը ____________________________
________________________________________________________________
Պետական գրանցման/հաշվառման համարը ___________________________
Հարկ վճարողի հաշվառման համարը _________________________________
Ծառայության պետ |
______________________ (ստորագրությունը) |
______________________________ (անունը, ազգանունը) |
____ ______________ 20 թ.
Հավելված N 2 |
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ
NN |
Կենդանական ծագման սննդամթերքի արտադրության ոլորտը |
Կենդանական ծագման սննդամթերքի արտադրության տեսակները |
1. |
Մսի արտադրություն |
Խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզի, ձիու, թռչնի, ջայլամի, ճագարի և ջրաքիսի բուծում և աճեցում, |
2. |
Մսամթերքի արտադրություն |
Մսից, սպանդից ստացված այլ մթերքից պատրաստված հում, ապխտած, կիսաապխտած, եփած երշիկեղենի և համանման մթերքի, ճարպի, կիսապատրաստվածքների, պահածոների, բաստուրմայի, սուջուխի արտադրություն |
3. |
Ձկան արտադրություն |
Ձկնաբուծություն և խեցգետնաբուծություն, պահածոյացում, ձկան ապխտում |
4. |
Ձկնկիթի արտադրություն |
Ձկնատեսակների ձկնկիթի արտադրություն և վերամշակում |
5. |
Կաթի արտադրություն |
Խոշոր և մանր եղջերավոր կենդանիների բուծում և աճեցում |
6. |
Կաթի վերամշակում և կաթնամթերքի արտադրություն |
Պաստերացված կաթի, չոր կաթի, կաթնային ըմպելիքի, սերուցքի, թթվասերի և թթվասերային մթերքի, կաթնաթթվային մթերքի, կաթնաշոռի և կաթնաշոռային մթերքի, պանրի և պանրային մթերքի, կարագի, պաղպաղակի, սփրեդի, յուղի, պահածոների արտադրություն |
7. |
Ձվի արտադրություն |
Թռչնի ձվի, ձվի փոշու և մելանժի արտադրություն |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.06.2020, N 1031-Ն | 02.01.2021, N 989-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|