ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2016 թվականի N 887-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Տեղեկատվական տեխնոլոգիաների 20-րդ համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով 2016 թվականի հոկտեմբերի 2-6-ը Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն (Բրազիլիա) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության մասնակիցների ավիատոմսերի արժեքի 50 տոկոսը և համաժողովին մասնակցության անդամավճարի ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 2-ի N 903-Ն որոշմամբ նախատեսված միջոցների հաշվին:
3. Առաջարկել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանին ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության անդամների՝ Բրազիլիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. սեպտեմբերի 29 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. սեպտեմբերի 29-ի N 887-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-6-Ը ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Եսայան |
- Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ (համաձայնությամբ) |
Հ. Չոբանյան |
- Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրենի տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Լևոնյան |
- «Իդրամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնետեր (համաձայնությամբ) |
Ս. Առաքելյան |
- «Իդրամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Վ. Պողոսյան |
- «Ինստիգեյթ Դիզայն» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր (համաձայնությամբ) |
Ա. Գևորգյան |
- «Ինստիգեյթ Խորհրդատվական» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Մ. Բարթելսյան |
- «ՎՕԼՕ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|