Գլխավոր տեղեկություն
Համար
N 887-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.09.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.09.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 սեպտեմբերի 2016 թվականի N 887-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Տեղեկատվական տեխնոլոգիաների 20-րդ համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով 2016 թվականի հոկտեմբերի 2-6-ը Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն (Բրազիլիա) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության մասնակիցների ավիատոմսերի արժեքի 50 տոկոսը և համաժողովին մասնակցության անդամավճարի ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 2-ի N 903-Ն որոշմամբ նախատեսված միջոցների հաշվին:

3. Առաջարկել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանին ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության անդամների՝ Բրազիլիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. սեպտեմբերի 29

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

սեպտեմբերի 29-ի N 887-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-6-Ը ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ա. Եսայան

- Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ (համաձայնությամբ)

   

Հ. Չոբանյան

- Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

   

Ա. Լևոնյան

- «Իդրամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնետեր (համաձայնությամբ)

   

Ս. Առաքելյան

- «Իդրամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

   

Վ. Պողոսյան

- «Ինստիգեյթ Դիզայն» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր (համաձայնությամբ)

   

Ա. Գևորգյան

- «Ինստիգեյթ Խորհրդատվական» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

   

Մ. Բարթելսյան

- «ՎՕԼՕ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան