Գլխավոր տեղեկություն
Համար
N 1017-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.11.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.11.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 նոյեմբերի 2016 թվականի N 1017-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 668-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հուլիսի 24-ի «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 668-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) հավելվածի 2-րդ, 3-րդ և 9-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

2.

«Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի կարգադրության նախագիծը ՀՀ Նախագահին ներկայացնելը

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե

2016թ.  
նոյեմբերի 1-ին
տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

3.

 «Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծը ՀՀ Նախագահին ներկայացնելը

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

ՀՀ ֆինանսների  նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե

2017 թ.
մայիսի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

9.

«Ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորման մեթոդները, դրանց կիրառման մեխանիզմները և ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

ՀՀ ֆինանսների  նախարարություն

2016 թ. նոյեմբերի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

».

2) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 12-րդ կետը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. նոյեմբերի 2

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան