Գլխավոր տեղեկություն
Համար
N 876-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.09.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.09.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.09.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.09.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 սեպտեմբերի 2016 թվականի N 876-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 765-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 512-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 765-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) «Ա. Միրզաբեկյան» բառերը փոխարինել «Մ. Հակոբյան» բառերով և «նախարարի տեղակալ» բառերից հետո լրացնել «(հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)» բառերը.

2) առաջին պարբերությունից հետո լրացնել «Ա. Ղևոնդյան-ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության պետ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ)» պարբերությունը.

3) «Գ. Մարտիրոսյան-ՀՀ կառավարությանն առնթեր ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար» բառերը փոխարինել «Գ. Մարտիրոսյան-ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության իրավախորհրդատու» բառերով.

4) «Ա. Կարապետյան-ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի կազմակերպամոբիլիզացիոն վարչության պետ» բառերը փոխարինել «Մ. Ներսիսյան-ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետ» բառերով.

 5) «Ա. Պողոսյան-ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության առաջին բաժնի պետ» բառերը փոխարինել «Կ. Սահակյան-ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության երկրորդ բաժնի պետ» բառերով.

6) «Ս. Կարապետյան-ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի թռիչքների անվտանգության տեսչական վարչության պետ» բառերը փոխարինել «Գ. Պողոսյան-ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կարգավորման վարչության պետ» բառերով.

7) «Բ. Սահակյան-ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի վարիչի պաշտոնակատար» բառերը փոխարինել «Ժ. Անանյան-ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության ՀԱՊԿ բաժնի կցորդ »բառերով.

8) «Ս. Աբրահամյան-ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ (հանձնաժողովի հայկական մասի քարտուղար)» բառերը փոխարինել «Ս. Աբրահամյան-ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ, վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար)» բառերով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. սեպտեմբերի 27

Երևան