Basic information
Number
ԱԺՈ-004-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (25.12.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2017.12.15/76(1351) Հոդ.1252
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
08.12.2017
Signing organisation
ՀՀ ԱԺ նախագահ
Signing date
08.12.2017
Effective date
25.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան ծրագիրը (այսուհետ` ծրագիր)՝ համաձայն հավելվածի:

2. Նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրվանից ծրագրում ընդգրկված թեմաներով իրականացվում է հաշվեքննություն:

 

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Ա. Բաբլոյան

 

8 դեկտեմբերի 2017 թվական

ԱԺՈ-004-Ն

 

 

Հավելված

Հաստատվել է ՀՀ ՎՊ խորհրդի

2017 թ. հոկտեմբերի 27-ի թիվ 24/1 որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

Հ/Հ

Վերահսկողության թեմա

1.

Պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում, բյուջետային մուտքերի ապահովում և պետական սեփականության կառավարում

1.1

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

1.2

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

1.3

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

1.4

ՀՀ բնապահպանության նախարարություն

1.5

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

1.6

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

2.

ԵԱՏՄ մարմիններում բյուջետային միջոցների ձևավորում, կառավարում ու տնօրինում, գույքի և այլ ակտիվների օգտագործում (համատեղ)

3.

ԵԱՏՄ անդամ պետությունների ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) գումարների հաշվեգրում և բաշխում, դրանք, որպես եկամուտ, բյուջեներ փոխանցում (համատեղ)

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation