Գլխավոր տեղեկություն
Համար
N 834-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.08.2016-02.09.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.06.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.08.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.08.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունիսի 2016 թվականի N 834-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից հետ վերցնել ու «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացնել՝

1) «Ս. Քոչարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Դեմիրճյան 32 հասցեում գտնվող շենքի` 899.54 քառ. մետր մակերեսով մասնաշենքը և 0.14 հեկտար մակերեսով հողամասը.

2) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Գայի 19 հասցեում գտնվող շենքի ճակատային մասի 1-ին և 2-րդ հարկերից 935.3 քառ. մետր մակերեսով տարածքը և 0.5 հեկտար մակերեսով հողամասը.

3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հատիսի 6/29 հասցեում գտնվող՝ 1843.6 քառ. մետր մակերեսով մասնաշենքը և 0.1702 հեկտար մակերեսով հողամասը:

2. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երկաթուղայինների 2/2 հասցեում գտնվող՝ 842.36 քառ. մետր մակերեսով շենքն ու 0.07292 հեկտար մակերեսով հողամասը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

3. «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից հետ վերցնել ու «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացնել՝

1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Օրբելյանների 5/3 հասցեում գտնվող արյան փոխներարկման կայանի 146.84 քառ. մետր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 0.018465 հեկտար մակերեսով հողամասի բաժնային մասը.

2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Օրբելյանների 5/4 հասցեում գտնվող պոլիկլինիկայի շենքի 684.4 քառ. մետր մակերեսով տարածքը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 0.09194 հեկտար մակերեսով հողամասի բաժնային մասը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ անհրաժեշտության դեպքում երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման մեջ նշված շենքային տարածքների և հողատարածքների առանձնացման համար անհրաժեշտ չափագրման և դրանց՝ որպես առանձին միավորի գրանցման աշխատանքների իրականացումը՝ դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հատկացված միջոցների, իսկ «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ընդհանուր միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի հետ համատեղ` սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված տարածքների հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը՝ հիմք ընդունելով այդ տարածքների չափագրման և դրանց՝ որպես առանձին միավորի գրանցման վկայականներում նշված տվյալները (մակերեսը, հասցեն և այլն):

6. «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Մարշալ Բաղրամյան փողոցի 4-րդ փակուղու 3 հասցեում գտնվող՝ 1113 քառ. մետր մակերեսով վարչական շենքը, 82,8 քառ. մետր մակերեսով փայտյա տնակը, 82,2 քառ. մետր մակերեսով աղյուսե շինությունը, 111,5 քառ. մետր մակերեսով ավտոտնակները և 22,5 քառ. մետր մակերեսով կաթսայատունը` իրենց զբաղեցրած՝ 4168,5 քառ. մետր մակերես ունեցող հողամասով, հետ վերցնել ու ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

7. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ ապահովել սույն որոշման 6-րդ կետից բխող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման Սյունիքի մարզային բաժնի Կապան-Մեղրի տարածաշրջանի բաժանմունքի տեղակայումը Կապանի քաղաքապետարանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության այլընտրանքային պատիժների իրականացման բաժնի տեղակայումը` Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. օգոստոսի 17

Երևան