Գլխավոր տեղեկություն
Համար
N 966-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.09.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.10.21/21(564).1 Հոդ.905
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.09.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.09.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 2016 թվականի N 966-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակելու և վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

1) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

«3.1. Սույն կարգով սահմանված խնամքի նպաստը նշանակվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված գործատուի մոտ աշխատող` խնամքի արձակուրդում գտնվող ծնողին, եթե նա և իր երեխան բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երեխայի ծնողներին խնամքի նպաստ չի նշանակվել:».

2) 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.

«4.1. Սույն կարգի 3.1-ին կետում նշված անձին խնամքի նպաստ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային բաժին ներկայացվելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված գործատուի մոտ խնամքի արձակուրդում գտնվելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խնամքի նպաստ չնշանակվելու վերաբերյալ տեղեկատվությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստանում է ծառայությունը` ծառայության պետի սահմանած կարգով:».

3) 6-րդ կետը «ընթացքում,» բառից հետո լրացնել «իսկ սույն կարգի 4.1-ին կետում նշված դեպքում` 30 աշխատանքային օրվա ընթացքում,» բառերով.

4) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ ենթակետով.

«8) սույն կարգի 4.1-ին կետում նշված դեպքում, համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված տեղեկատվության, ծնողը չի գտնվում խնամքի արձակուրդում կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երեխայի ծնողներից մեկին նշանակվել է խնամքի նպաստ:».

5) 21-րդ կետը «տրամադրած» բառից հետո լրացնել «կամ սույն կարգի 4.1-ին կետում նշված» բառերով.

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21.1-ին կետով.

«21.1. Սույն կարգի 21-րդ կետում նշված դեպքում սույն կարգի 3.1-ին կետում նշված ծնողի` խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է սույն կարգի 4.1-ին կետում նշված կարգով ստացված` խնամքի արձակուրդում գտնվելու և խնամքի նպաստ չնշանակվելու վերաբերյալ տեղեկատվության հիման վրա:»:

2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ներկայացված դիմումի հիման վրա (այդ թվում` այն դեպքում, երբ դիմումը մերժվել է) N 1 հավելվածի 3.1-ին կետում նշված անձին նշանակվում է խնամքի նպաստ (վերականգնվում է խնամքի նպաստ ստանալու իրավունքը և վերսկսվում է խնամքի նպաստի վճարումը)` անկախ կրկին դիմելու հանգամանքից, N 1 հավելվածի 4.1-ին կետում նշված կարգով ստացված` խնամքի արձակուրդում գտնվելու և խնամքի նպաստ չնշանակվելու վերաբերյալ տեղեկատվության հիման վրա: Այս դեպքում N 1 հավելվածի 14-րդ կետում նշված դիմումը ներկայացնելու օր է համարվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ներկայացրած դիմումը ներկայացնելու օրը, իսկ խնամքի նպաստի չվճարված գումարները վճարվում են ամբողջությամբ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. սեպտեմբերի 23

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան