Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-155-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.07.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.11.19/29(95) Հոդ.839
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
07.07.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՑԱՄԱՔԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԵՎ 7-ՐԴ ԲԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ՓՐԿԱՐԱՐ-2006» ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով՝ որոշում եմ.

1. Հաստատել 2006 թվականի ապրիլի 21-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Եվրոպայում Ամերիկայի Միացյալ Նահանգների ցամաքային զորքերի և 7-րդ բանակի հրամանատարության միջև «Հայաստանի Հանրապետության տարածքում «Փրկարար-2006» զինվորական զորավարժության անցկացման վերաբերյալ» զորավարժության աջակցության համաձայնագիրը։

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հուլիսի 7
Երևան
ՆՀ-155-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան