ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 2016 թվականի N 787-Ա
ՀԱՄԼԵՏ ԵՍԱՅԱՆԻՆ ԵՎ ԱՏՐՈՒՇԱՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համլետ Արմենակի Եսայանին (ծնվ.` 1998 թվականի հունիսի 12-ին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Նոր Նորքի զինկոմիսարիատ) և Ատրուշան Գևորգի Արզումանյանին (ծնվ.` 1998 թվականի հունվարի 4-ին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Արմավիրի զինկոմիսարիատ, 2014 թվականին ընդունվել են Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում մինչև ուսումնառության ավարտը՝ 2018 թվականի ամառային զորակոչը:
2. Ընդունել ի գիտություն, որ Համլետ Եսայանը և Ատրուշան Արզումանյանը պարտավորվել են ուսումն ավարտելուց հետո իրենց մասնագիտական կրթությանը համապատասխան 3 տարի ժամկետով անցնել պայմանագրային զինվորական ծառայության` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջնորդությամբ՝ նրա կողմից առաջարկվող վայրում:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. օգոստոսի 1 Երևան |