ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 սեպտեմբերի 2012 թվականի N 1117-Ա
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 36-րդ և 68-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզպետներին`
1) առաջարկել համապատասխան համայնքներին սույն որոշման հավելվածում նշված` 139446,5 հազ. դրամ ընդհանուր արժեքով գույքը (համայնքների սեփականությունը հանդիսացող գազաբաշխիչ գազատարներ, որոնք կառուցվել են տարբեր ծրագրերով, համայնքների սեփական կամ ներգրավված միջոցներով) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության.
2) ապահովել սույն որոշման հավելվածում նշված համայնքների կողմից գույքի նվիրատվության պայմանագրերի կնքումը «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հետ.
3) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը և պետական գրանցումը:
2. (կետն ուժը կորցրել է 11.08.16 N 863-Ա)
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված գործարքներից բխող պայմանագրերի նոտարական վավերացման, գույքային իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև սույն որոշման 2-րդ կետում նշված՝ գույքի գնահատման` շուկայական արժեքների որոշման հետ կապված ծախսերը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը կկատարի իր միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. սեպտեմբերի 10 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի N 1117-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
(ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ)
NN |
Համայնքի անվանումը |
Գույքի անվանումը |
Ձեռքբերման(կառուցման) տարեթիվը |
Արժեքը` | |
գազատար |
սարքավորում | ||||
ՀՀ Շիրակի մարզ |
|||||
1. |
Ախուրյանի գյուղական համայնք |
0,136 |
- |
2009-2011 թթ. |
570900 |
ՀՀ Լոռու մարզ |
|||||
2. |
Արծնիի գյուղական համայնք |
5, 888 |
2 |
2011 թ. |
29950000 |
ՀՀ Տավուշի մարզ |
|||||
3. |
Թեղուտի գյուղական համայնք |
0,058 |
- |
2008-2009 թթ. |
- |
ՀՀ Սյունիքի մարզ |
|||||
4. |
Քաջարանի քաղաքային համայնք |
6,735 |
3 |
2005-2010 թթ. |
57093972 |
5. |
Լեռնաձորի գյուղական համայնք |
5,07 |
2 |
2003 թ. |
22189000 |
6. |
Կապանի քաղաքային համայնք |
1,26 |
1 |
2008 թ. |
4885530 |
7. |
Կապանի քաղաքային համայնք |
1,170 |
- |
2009 թ. |
4221055 |
8. |
Գորիսի քաղաքային համայնք |
1,871 |
- |
2007 թ. |
11253429 |
9. |
Գորիսի քաղաքային համայնք |
0,871 |
1 |
2007 թ. |
7331063 |
10. |
Գորիսի քաղաքային համայնք |
0,29 |
- |
2008 թ. |
1951570 |
Ընդամենը |
139446519 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.08.2016, N 863-Ա | 27.08.2016, N 1117-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|