ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 սեպտեմբերի 2016 թվականի N 818-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման`
Հայ ականավոր մաթեմատիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թալալյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու համար` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեին` 2016 թվականի ինն ամսում Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված «Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման, մահարձանի և հուշատախտակի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն» ծրագրի միջոցներից հատկացնել 1,700.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հուղարկավորության նպաստներ բյուջեից» հոդվածով):
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. սեպտեմբերի 6 Երևան |