Գլխավոր տեղեկություն
Համար
N 911-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.09.14/68(1248) Հոդ.853
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.08.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 օգոստոսի 2016 թվականի N 911-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1164-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1164-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման և որոշման 2-րդ կետով հաստատված կարգի վերնագրերը, որոշման 1-ին, 2-րդ և կարգի 1-ին կետերը «խաղերի» բառից հետո լրացնել «, ինտերնետ շահումով խաղերի» բառերով.

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ և 8-րդ կետերով.

«7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ (այդ թվում` տույժեր և տուգանքներ) ունենալու դեպքում դրա մասին` փաստի արձանագրման պահից 5-օրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 5-օրյա ժամկետում` շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա տալու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողության կասեցումը վերացնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու և գործունեության իրականացման վայրը փոփոխելու մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին:».

3) կարգում՝

ա. 1- ին կետում «և 6» բառերը փոխարինել «6 և 7» բառերով,

բ. 3-րդ կետի «ա» ենթակետը «իրականացման» բառից հետո լրացնել «(ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում՝ կազմակերպչի սերվերների տեղակայման վայրը, իսկ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում՝ նաև խաղասրահի հասցեն)» բառերով,

գ. 3-րդ կետի «գ» ենթակետը «խաղի» բառից հետո լրացնել «կամ ինտերնետ շահումով խաղի» բառերով,

դ. 4-րդ կետի «ե» ենթակետը «խաղասեղանների ծագման» բառերից հետո լրացնել «, ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար օգտագործվող ծրագրերի 27000 շարքի միջազգային և անկախ ԻՍՕ/ԻԷԿ չափորոշիչներին համապատասխանության» բառերով,

ե. 4-րդ կետի «զ» ենթակետը «շահումով խաղերի մասին տվյալները» բառերից առաջ լրացնել «շահումով խաղի, խաղատան կազմակերպման դեպքում» բառերով,

զ. 4-րդ կետի «թ», 6-րդ կետի «դ» ենթակետերը, N 3 ձևի 9-րդ և N 5 ձևի 4-րդ կետերը «խաղերի» բառից հետո լրացնել «կամ ինտերնետ շահումով խաղի» բառերով,

է. 4-րդ կետի «ժ», 6-րդ կետի «զ» ենթակետերը, N 3 ձևի 10-րդ և N 5 ձևի 7-րդ կետերը «խաղասրահի» բառից առաջ լրացնել «գործունեության իրականացման վայրի,» բառերով,

ը. 6-րդ կետի «ե» ենթակետը «շահագործման» բառից առաջ լրացնել «շահումով խաղի, խաղատան կազմակերպման դեպքում» բառերով,

թ. 12-րդ կետում «զ» բառը փոխարինել «ժա» բառով,

ժ. N 3 ձևը «ՀԱՅՏ» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ»,

ժա. N 6 ձևի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «գ» պարբերությունները և 5-րդ կետի 4-րդ ենթակետը «խաղերի» բառից հետո լրացնել «, ինտերնետ շահումով խաղերի» բառերով, իսկ 1-ին կետի 1-ին ենթակետի «զ» և 2-րդ ենթակետի «դ» պարբերությունները «խաղերի» բառից հետո՝ «կամ ինտերնետ շահումով խաղերի» բառերով,

ժբ. կարգը լրացնել նոր՝ N 7 ձևով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. սեպտեմբերի 8
Երևան


 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
օգոստոսի 25-ի N 911-Ն որոշման

«Ձև N 7

 

Տրված է
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարարի 20   թվականի
_____ -ի _____ -ի N        հրամանով

 

Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարարի տեղակալ
_________________________
Կ.Տ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

 Գրանցման համարը _____________________
Կազմակերպության անվանումը ______________

 ԻՇԽ -
_________________________

__________________________________
Կազմակերպության գտնվելու վայրը ___________


_________________________

Գործունեության իրականացման վայրը __________
(անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում՝ նաև խաղասրահի հասցեն)


_________________________

__________________________________
Տրված է ____________________________


___ ___________ 20   թ.

 

Գործողության ժամկետը __________________


անժամկետ»։

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան