Գլխավոր տեղեկություն
Համար
N 903-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.09.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.09.15/19(562) Հոդ.848
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.09.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.09.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.09.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 սեպտեմբերի 2016 թվականի N 903-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում ու փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Բրազիլիայում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 20-րդ համաշխարհային համաժողովին մասնակցության ծախսերի ֆինանսավորումն ապահովելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2016 թվականին հատկացնել 9737.3 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով), որից ինն ամսում՝ 5,000.0 հազ. դրամ:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված աշխատանքներն իրականացնելու նպատակով Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ դրամաշնորհային պայմանագրի կնքումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. սեպտեմբերի 6
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
սեպտեմբերի 2-ի N 903-Ն որոշման

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
սեպտեմբերի 2-ի N 903-Ն որոշման

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2016 թվականի
սեպտեմբերի 2-ի N 903-Ն որոշման