Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-79-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.05.11/27(399) Հոդ.534
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
30.04.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԹՂԹԱԿՑԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով` որոշում եմ.

1. Վավերացնել 2004 թվականի ապրիլի 16-ին Չոլպոն Աթայում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետության զանգվածային լրատվության միջոցը համագործակցության այլ պետություններում ներկայացնող թղթակցի կարգավիճակի մասին» համաձայնագիրը։

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
Նախագահ



Ռ. Քոչարյան

2005 թ. ապրիլի 30
Երևան
ՆՀ-79-Ն