Basic information
Number
N 1571-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (09.12.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
07.12.2017
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
08.12.2017
Effective date
09.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 դեկտեմբերի 2017 թվականի N 1571-Ա

 

«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով 2014 թվականի մայիսի 30-ին ստորագրված «Տրանսպորտային անվտանգության ապահովման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագրի 6-րդ հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Տրանսպորտային անվտանգության ապահովման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագրի իրականացման համար տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների մասով տեղեկատվական փոխգործակցության իրականացման լիազոր մարմին նշանակել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը, իսկ տրանսպորտային համալիրի անվտանգ գործունեությանն սպառնացող անօրինական միջամտության գործողություններին հակազդելու մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. դեկտեմբերի 8

Երևան