Գլխավոր տեղեկություն
Համար
N 930-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.09.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.10.10/73(1253).1 Հոդ.867
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.09.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

8 սեպտեմբերի 2016 թվականի N 930-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 293-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 17-ի «Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի և թունաքիմիկատների ցանկը հաստատելու մասին» N 293-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐՈՒՄ ԱՌԱՆՁԻՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՌՈՏԵՐԴԱՄԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հաստատել Միավորված ազգերի կազմակերպության «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին» Ռոտերդամի կոնվենցիայով կարգավորման ենթակա` Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի և թունաքիմիկատների ցանկը` համաձայն հավելվածի:».

3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. սեպտեմբերի 8

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
սեպտեմբերի 8-ի N 930-Ն որոշման

 

«Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 17-ի N 293-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐՈՒՄ ԱՌԱՆՁԻՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՌՈՏԵՐԴԱՄԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ

 

NN
ը/կ

Քիմիական նյութի անվանումը

Քիմիական նյութերի վերաբերյալ վերլուծական տեսությունների մշակման ծառայության համապատասխան համարը (ՔՎԾ)

Կատեգորիան

1

2

3

4

1.

2, 4, 5 - T, դրա աղերը և եթերները

93-76-5

պեստիցիդ

2.

Ալաքլոր

15972-60-8

պեստիցիդ

3.

Ալդիկարբ

116-06-3

պեստիցիդ

4.

Ալդրին

309-00-2

պեստիցիդ

5.

Ազինֆոս-մեթիլ

86-50-0

պեստիցիդ

6.

Բինապակրիլ

485-31-4

պեստիցիդ

7.

Կապտաֆոլ

2425-06-1

պեստիցիդ

8.

Քլորդան

57-74-9

պեստիցիդ

9.

Քլորդիմեֆորմ

6164-98-3

պեստիցիդ

10.

Քլորբենզիլատ

510-15-6

պեստիցիդ

11.

1-1-1 եռքլոր-2,2-բիս (ո-քլորֆենիլ) էթան (ԴԴՏ)

50-29-3

պեստիցիդ

12.

Դիլդրին

60-57-1

պեստիցիդ

13.

Դինիտրո-օրթո-կրեզոլ (ԴՆՕԿ) և դրա աղերը (ինչպիսիք են ամոնիումի, կալիումի և նատրիումի աղերը)

534-52-1
2980-64-5
5787-96-2
2312-76-7

պեստիցիդ

14.

Դինոսեբ, դրա աղերը և եթերները

88-85-7

պեստիցիդ

15.

1, 2 - դիբրոմէթան (ԴԲԷ)

106-93-4

պեստիցիդ

16.

Էնդոսուլֆան

115-29-7

պեստիցիդ

17.

Էթիլենդիքլորիդ

107-06-2

պեստիցիդ

18.

Էթիլենօքսիդ

75-21-8

պեստիցիդ

19.

Ֆտորացետամիդ

640-19-7

պեստիցիդ

20.

Հեքսաքլորցիկլոհեքսան (իզոմերների խառնուրդ)

608-73-1

պեստիցիդ

21.

Հեպտաքլոր

76-44-8

պեստիցիդ

22.

Հեքսաքլորբենզոլ

118-74-1

պեստիցիդ

23.

Լինդան

58-89-9

պեստիցիդ

24.

Սնդիկի միացություններ, այդ թվում` սնդիկի անօրգանական միացություններ, ալկիլսնդիկի միացություններ, ինչպես նաև ալկիլօքսիալկիլ և արիլիրացված սնդիկի միացություններ

 

պեստիցիդ

25.

Մոնոկրոտոֆոս

6923-22-4

պեստիցիդ

26.

Պարատիոն

56-38-2

պեստիցիդ

27.

Պենտաքլորֆենոլ, դրա աղերը և եթերները

87-86-5

պեստիցիդ

28.

Տոքսաֆեն

8001-35-2

պեստիցիդ

29.

Եռբուտիլանագի բոլոր միացությունները, ներառյալ՝

- եռբուտիլանագի օքսիդ

- եռբուտիլանագի ֆտորիդ

- եռբուտիլանագի մետակրիլատ

- եռբուտիլանագի բենզոատ

- եռբուտիլանագի քլորիդ

- եռբուտիլանագի լինօլեատ

- եռբուտիլանագի նավթենատ

56-35-9

1983-10-4

2155-70-6

4342-36-3

1461-22-9

24124-25-2

85409-17-2

պեստիցիդ

30.

Փոշիացվող խառնուրդներ, որոնք պարունակում են բենոմիլ (կոնցենտրացիան՝ ≥ 7 տոկոս), կարբոֆուրան (կոնցենտրացիան՝ ≥10 տոկոս) և թիրամ (կոնցենտրացիան՝ ≥15 տոկոս)

17804-35-2
1563-66-2
137-26-8

խիստ վտանգավոր պեստիցիդային խառնուրդ

31.

Մետամիդոֆոս

10265-92-6

պեստիցիդ

32.

Ֆոսֆամիդոն (լուծվող հեղուկ խառնուրդներ` ակտիվ բաղադրամասի 1000 գ/լ գերազանցող պարունակությամբ)

13171-21-6 (խառնուրդ, E,Z իզոմերներ)
23783-98-4
(Z- իզոմեր)
297-99-4
(E- իզոմեր)

խիստ վտանգավոր պեստիցիդային խառնուրդ

33.

Մեթիլպարատիոն (էմուլսիա գոյացնող խտանյութեր՝ ակտիվ բաղադրամասի 19,5 կամ ավելի տոկոսային պարունակությամբ և փոշի խառնուրդներ` ակտիվ բաղադրամասի 1,5 կամ ավելի տոկոսային պարունակությամբ)

298-00-0

խիստ վտանգավոր պեստիցիդային խառնուրդ

 

Ասբեստի տեսակներ՝

   

34.

35.

36.

37.

38.

ակտինոլիտ

անտոֆիլիտ

ամոզիտ

կրոցիդոլիտ

տրեմոլիտ

77536-66-4

77536-67-5

12172-73-5

12001-28-4

77536-68-6

արդյունաբերական քիմիական նյութ

արդյունաբերական քիմիական նյութ

արդյունաբերական քիմիական նյութ

արդյունաբերական քիմիական նյութ

արդյունաբերական քիմիական նյութ

39.

Պոլիբրոմացված դիֆենիլներ (ՊԲԴ)

36355-01-8
(հեքսա-)
27858-07-7
(օկտա-)
13654-09-6
(դեկա-)

արդյունաբերական քիմիական նյութ

40.

Պոլիքլորացված դիֆենիլներ (ՊՔԴ)

1336-36-3

արդյունաբերական քիմիական նյութ

41.

Պոլիքլորացված տերֆենիլներ (ՊՔՏ)

61788-33-8

արդյունաբերական քիմիական նյութ

42.

Քառաէթիլկապար

78-00-2

արդյունաբերական քիմիական նյութ

43.

Քառամեթիլկապար

75-74-1

արդյունաբերական քիմիական նյութ

44.

Տրիս (2, 3 - դիբրոմպրոպիլ) ֆոսֆատ

126-72-7

արդյունաբերական քիմիական նյութ

»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան