Գլխավոր տեղեկություն
Համար
N 929-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.09.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.10.10/73(1253).1 Հոդ.866
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.09.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.09.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 սեպտեմբերի 2016 թվականի N 929-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1465-Ն ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1209-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Շիկահող» պետական արգելոց» և «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, ինչպես նաև «Խուստուփ» պետական արգելավայր ստեղծելու, «Խուստուփ» պետական արգելավայրի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1465-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրում և տեքստում «Արևիկ» բառը փոխարինել «Արևիք» բառով.

2) որոշման N 1 հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Կազմակերպությունն ունի 3 մասնաճյուղ`

ա. «Շիկահող» մասնաճյուղ, որը ներառում է 3 տեղամաս` «Շիկահող» պետական արգելոց տեղամաս, «Սոսու պուրակ» պետական արգելավայր տեղամաս և «Խուստուփ» պետական արգելավայր տեղամաս,

բ. «Արևիք» մասնաճյուղ, որը ներառում է 2 տեղամաս` «Արևիք» ազգային պարկ տեղամաս և «Բողաքար» պետական արգելավայր տեղամաս,

գ. «Զանգեզուր» մասնաճյուղ, որը ներառում է 2 տեղամաս` «Զանգեզուր» պետական արգելավայր տեղամաս և «Սև լիճ» պետական արգելավայր տեղամաս:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 15-ի «Արևիկ» ազգային պարկ» ստեղծելու, «Արևիկ» ազգային պարկի և «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 1209-Ն որոշման վերնագրում և տեքստում «Արևիկ» բառը փոխարինել «Արևիք» բառով:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպության մասնաճյուղերն օրենքով սահմանված կարգով ներկայացնել հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. սեպտեմբերի 8

Երևան