Գլխավոր տեղեկություն
Համար
N 895-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.09.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.09.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.09.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 սեպտեմբերի 2016 թվականի N 895-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2016 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 110-Ա որոշման հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

3)

Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման գործընթացի իրականացման ընթացակարգերը (ըստ շինարարական օբյեկտի ռիսկայնության աստիճանի/կատեգորիայի) նկարագրող Կառուցապատողի ուղեցույցի ռուսերեն և անգլերեն թարգմանություն և ՀՀ քաղաքաշինության նախարարության էլեկտրոնային կայքում տեղադրում

ակնկալվում է բարձրացնել հանրապետությունում կառուցապատման թույլտվությունների տրամադրման վերաբերյալ իրազեկվածությունը, ապահովել իրավական ակտերի դրույթների պարզաբանման և մատչելի տեղեկատվության տրամադրման գործընթացը

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

      

15.12.2016 թ.
ֆինանսական միջոցների առկայության դեպքում

օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. սեպտեմբերի 5

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան