ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԱԾ, ԱՅԴ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԴԱՐՁԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցած, այդ պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողների և ազատամարտիկների, ինչպես նաև զոհվածների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության նպատակով որոշում եմ.
1. (կետն ուժը կորցրել է 12.04.94 ՆՀ-285)
2. (կետն ուժը կորցրել է 12.04.94 ՆՀ-285)
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողներին և ազատամարտիկներին իրավունք վերապահել.
ա) (ենթակետն ուժը կորցրել է 12.04.94 ՆՀ-285)
բ) (ենթակետն ուժը կորցրել է 12.04.94 ՆՀ-285)
գ) բժշկի դեղատոմսով դեղորայք անվճար ստանալու և պետական բուժական հիմնարկներում արտահերթ և անվճար սպասարկվելու.
դ) անվճար ձեռք բերելու պրոթեզա-օրթոպեդիկ պարագաներ.
ե) տարին մեկ անգամ անվճար ձեռք բերելու առողջարանային ուղեգիր.
զ) (ենթակետն ուժը կորցրել է 12.04.94 ՆՀ-285)
է) դպրոցական և նախադպրոցական հիմնարկներում երեխաների վարձը վճարելու 50 տոկոս զեղչով.
ը) (ենթակետն ուժը կորցրել է 12.04.94 ՆՀ-285)
Սույն կետի «դ», «ե», և «է» ենթակետերով սահմանվող արտոնությունները տարածել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների և ազատամարտիկների ընտանիքների վրա:
(3-րդ կետը փոփ. 12.04.94 ՆՀ-285)
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանվածության ժամանակ մարտական գործողությունների մասնակցած զինծառայողներին և ազատամարտիկներին իրավունք վերապահել.
ա) (ենթակետն ուժը կորցրել է 12.04.94 ՆՀ-285)
բ) օգտվելու սույն հրամանագրի 3-րդ կետի «գ», և «զ» ենթակետերով նախատեսված արտոնություններից:
(4-րդ կետը փոփ. 12.04.94 ՆՀ-285)
5. Պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` ըստ ամենայնի օժանդակել կենտրոնական ջեռուցում չունեցող տներում բնակվող Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների և ազատամարտիկների ընտանիքներին, ինչպես նաև մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողներին և ազատամարտիկներին վառելիքի հատկացման հարցում` փոխհատուցելով կատարվող ծախսերի 50 տոկոսը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` 15-օրյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան ակտեր:
7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին`
ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողների և ազատամարտիկների, ինչպես նաև զոհվածների ընտանիքների նվազագույն կենսաթոշակների չափ հաստատել Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը.
բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողներին և ազատամարտիկներին ազատել եկամտահարկի վճարումից:
8. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում 1992 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
21 հունիսի 1992 թ. ՆՀ-116 |