Գլխավոր տեղեկություն
Համար
N 586-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.07.2016-07.07.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.07.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.07.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հուլիսի 2016 թվականի N 586-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ Ռուսաստանի Դաշնություն ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստին մասնակցելու նպատակով 2016 թվականի հուլիսի 7-9-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանին և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանին։

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի և Սանկտ Պետերբուրգ օդանավակայանի սպասարկման սրահի ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Հովիկ Աբրահամյանինը, Գուրգեն Դումանյանինը, Ստեփան Քարտաշյանինը, Գոհար Պողոսյանինը, Էդուարդ Հարությունյանինը, Սյուզաննա Ավետիսյանինը, Արմեն Խաչատրյանինը, Արմեն Մխիթարյանինը և Բագրատունի Բարսեղյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շավարշ Քոչարյանինը և Արմեն Ղևոնդյանինը (այդ թվում՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան ճանապարհածախսը)՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Լևոն Մինասյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

3) Գագիկ Բեգլարյանինը, Սուրեն Կարայանինը, Արման Շահինյանինը, Տիգրան Մեհրաբյանինը և Համիկ Մկոյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Գարեգին Մելքոնյանինը, Իոսիֆ Իսայանինը, Գագիկ Եգանյանինը, Լուսինե Դավթյանինը, և Գագիկ Գրիգորյանինը, այդ թվում՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան ճանապարհածախսը` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

5) Ստեփան Քարտաշյանինը, Էդուարդ Հարությունյանինը և Սյուզաննա Ավետիսյանինը, այդ թվում՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ ճանապարհածախսը Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

6) Տիգրան Լիլոյանինը՝ միայն գիշերավարձի ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի միջոցով:

(3-րդ կետը լրաց. 04.07.16 N 588-Ա, փոփ., լրաց. 06.07.16 N 595-Ա)

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2016 թվականի հուլիսի 7-ին՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ, իսկ 2016 թվականի հուլիսի 9-ին՝ Սանկտ Պետերբուրգ-Երևան երթուղով։

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։

6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։

7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Սանկտ Պետերբուրգ մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հուլիսի 1
Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
հուլիսի 1-ի N 586-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-9-Ը Ռուսաստանի Դաշնություն (ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ) ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Հ. Աբրահամյան

 

- ՀՀ վարչապետ

   

Գ. Բեգլարյան

 

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

     

Օ. Եսայան

 

- ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

     

Գ. Դումանյան

 

- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ

     

Ս. Կարայան

 

- ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ

     

Գ. Մելքոնյան

 

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (06.07.2016 թ. - 09.07.2016 թ.)

     

Շ. Քոչարյան

 

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

     

Ի. Իսայան

 

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ (06.07.2016 թ.-09.07.2016 թ.)

     

Գ. Եգանյան

 

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ (06.07.2016 թ.-09.07.2016 թ.)

     

Լ. Դավթյան

 

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ (06.07.2016 թ.-09.07.2016 թ.)

     

Գ. Գրիգորյան

 

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար
(06.07.2016 թ.-09.07.2016 թ.)

     

Ս. Քարտաշյան

 

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (06.07.2016 թ.-09.07.2016 թ.)

     

Ա. Ղևոնդյան

 

- ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչության պետ
 (06.07.2016 թ.-09.07.2016 թ.)

     

Գ. Պողոսյան

 

- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

     

Հ. Կարապետյան

 

- Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս

     

Է. Հարությունյան

 

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետ (05.07.2016 թ.-09.07.2016 թ.)

     

Ս. Ավետիսյան

 

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ (06.07.2016 թ.-09.07.2016 թ.)

     

Լ. Մինասյան

 

- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պաշտոնական այցերի բաժնի առաջին քարտուղար
 (02.07.2016 թ.-10.07.2016 թ.)

     

Ա. Խաչատրյան

 

- ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ

     

Կ. Ասոյան

 

- ՌԴ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ (համաձայնությամբ)

     

Տ. Լիլոյան

 

- ՀՀ-ում ԻՏԱՌ-ՏԱՍՍ տեղեկատվական գործակալության ներկայացուցչության ղեկավար (համաձայնությամբ)

     

Հ. Մկոյան

 

- «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

     

Ա. Շահինյան

 

- «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատոր

     

Տ. Մեհրաբյան

 

- «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի լուսանկարիչ

     

Բ. Բարսեղյան

 

- ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության պետ

     

Ա. Մխիթարյան

 

- ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող

          (հավելվածը խմբ. 04.07.16 N 588-Ա, 06.07.16 N 595-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.07.2016, N 600-Ա 07.07.2016, N 586-Ա
06.07.2016, N 595-Ա 07.07.2016, N 586-Ա
04.07.2016, N 588-Ա 05.07.2016, N 586-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան