ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հուլիսի 2016 թվականի N 716-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԴԵՂԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատած կարգի 3-րդ կետը և Հայաստանի Հանրապետությունում դեղապահովման բնականոն ընթացքը ապահովելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի կարիքների համար անհրաժեշտ դեղերի գնման ընթացակարգ` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 23-րդ կետով սահմանված ժամկետային պահանջը:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով նախատեսված` գնման ենթակա դեղերի անվանումների և քանակների ցանկը` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՀ. Աբրահամյան
2016 թ. հուլիսի 7
Երևան
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԴԵՂԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՔԱՆԱԿՆԵՐԻ
NN |
Անվանումը |
Չափի |
Քանակը |
1. |
Գլիմեպիրիդ (մեթֆորմին) |
դեղահատ |
1700000 |
2. |
Մեթֆորմին |
դեղահատ |
4200000 |
3. |
Վալպրոաթթվի նատրիումական աղ էնտերիկ |
դեղահատ |
233000 |
4. |
Էպոետին բետա |
սրվակ |
11000 |
5. |
Ամիտրիպտիլին |
դեղահատ |
27000 |
6. |
Բենզոբարբիտալ |
դեղահատ |
94000 |
7. |
Դիազեպամ |
դեղահատ |
240000 |
8. |
Լևոմեպրոմազին |
դեղահատ |
35000 |
9. |
Կարբամազեպին |
դեղահատ |
260000 |
10. |
Հալոպերիդոլ |
դեղահատ |
220000 |
11. |
Տրիհեքսիֆենիդիլ |
դեղահատ |
900000 |
12. |
Լորազեպամ |
դեղահատ |
335000 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|