ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 2016 թվականի N 862-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՔԱՆԴՄԱՆ (ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ) ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել սույն որոշման հավելվածում ներառված Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքի (ներառյալ հիմքերը) քանդման (ապամոնտաժման) աշխատանքների կատարման գործընթացը՝ նախապես վարվող բանակցությունների միջոցով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ընտրելով լիցենզավորված շինարարական կազմակերպություն:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 1-ին կետում նշված շենք-շինություններն անհատույց սեփականության իրավունքով հանձնվում են նախապես վարվող բանակցությունների միջոցով ընտրված կազմակերպություններին՝ մինչև 2016 թվականի դեկտեմբերի 20-ը դրանց քանդման (ապամոնտաժման) աշխատանքներն իրականացնելու համար.
2) շենքերի հիմքերի ոչ ամբողջական քանդման անհրաժեշտության վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվելու է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) լուծել սույն որոշման հավելվածում ներառված Երևան քաղաքի Ն. Ստեփանյան փողոց թիվ 5 հասցեում գտնվող «Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հանրակրթական դպրոց» և Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի Առաքելյան 47 ա հասցեում գտնվող «Թիվ 153 դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերը.
2) սույն որոշման 1-ին կետում նշված ժամկետում համապատասխան կազմակերպություն չընտրելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել նոր առաջարկություն ապամոնտաժման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
4. Առաջարկել Երևանի քաղաքապետին և հանձնարարել Հայաստանի Հանրապետության Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզպետներին իրականացնել սույն որոշման հավելվածում նշված դպրոցների հաշվեկշռում գտնվող գույքի (բացառությամբ շենքերի և շինությունների) պահպանման աշխատանքների իրականացումը` մինչև տվյալ դպրոցների փոխարեն նոր դպրոցների կառուցման ավարտը:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ մինչև սույն որոշման հավելվածում նշված դպրոցների փոխարեն նոր դպրոցների կառուցման աշխատանքների ավարտը՝ ապահովել այդ դպրոցների աշակերտների՝ հանրակրթական ծրագրերով բնականոն ուսուցման կազմակերպումը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. օգոստոսի 26 |
Հավելված |
Ց Ա Ն Կ
Քանդման (ապամոնտաժման) ենթակա շենք- շինությունների
NN |
Ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների հասցեն |
Շենք-շինությունները փաստացի օգտագործող կազմակերպության անվանումը |
Շենք-շինությունների մակերեսները |
1. |
քաղ.Երևան, |
«Երևանի Գ.Ստեփանյանի |
շենք՝ 6069.8 քառ. մետր, |
2. |
քաղ.Երևան, Առաքելյան |
«Երևանի Ռաֆայել |
շենք՝ 5617 քառ. մետր, |
3. |
ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 1-ին փող., 14 |
«Մնացական Ղազարյանի |
շենք՝ 5483.6 քառ. մետր |
4. |
ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամաս, Բուռնազյան 29 |
«Պ. Ղանդիլյանի |
շենք՝ 4630.4/3973.4 քառ. մետր, |
5. |
ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան 16 ա |
«Անդրանիկ Մարգարյանի |
շենք՝ 4890.0 քառ. մետր, |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |