ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 2016 թվականի N 875-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 284-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 2016 թվականի համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին 2016 թվականի ինն ամսում հատկացնել 17,740.8 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.33 և 12 աղյուսակներում կատարել լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին գումար հատկացնելու և ըստ ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության չափաքանակները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 181-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 284-Ն որոշման 2-րդ կետում «20,371.31» թիվը փոխարինել «20,830.31» թվով, իսկ N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի գործող սակագինը 2017 թվականից սկսած 50 տոկոսով նվազեցնելու վերաբերյալ հարցը սահմանամերձ տարածաշրջանների հիմնախնդիրների լուծման միջոցառումների ծրագրի մեջ ներառելու համար:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՀ. Աբրահամյան
2016 թ. օգոստոսի 29
Երևան
Հավելված N 1 |
Հավելված N 2 |
Հավելված N 3 |
«Հավելված N 3 |
Ց Ա Ն Կ
հրատապ իրականացման ենթակա հակահեղեղային միջոցառումների գումարների
(հազ. դրամ) |
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|