Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.08.2016-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.07.27/56(1236) Հոդ.727
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.07.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2016
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2016 թվականի N 741-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 131-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 131-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի 5-րդ կետի 3-րդ սյունակի երրորդ, չորրորդ և հինգերորդ պարբերությունները.
2) որոշման N 2 հավելվածի 7-րդ կետի 3-րդ սյունակը «համակարգի լայնածավալ կիրառում» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
« |
|
|
- արտադրության և ծառայությունների ոլորտներում գործունեություն ծավալող շրջանառության հարկ վճարողների գործունեության ռիսկերի գնահատում (պայմանավորված փաստաթղթերի` բացառապես էլեկտրոնային եղանակով դուրսգրմամբ), գործարքների փաստաթղթաշրջանառության հսկողության բարելավում
- օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում տնտեսավարող սուբյեկտների կողմից առանց դուրս գրված համապատասխան հաշվարկային փաստաթղթերի ապրանքների տեղափոխման և ծառայությունների մատուցման հայտնաբերման ու բացահայտման աշխատանքների իրականացում և փաստաթղթավորման նկատմամբ հսկողության շարունակականության ապահովում
- հարկման առումով (շրջանառության հարկով հարկվող) փոխկապակցված անձանց հայտնաբերման նպատակով միջոցառումների իրականացում |
| |
»։ |
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հուլիսի 20 Երևան
|
|